ՀՀ ԱԳՆ չի հաստատում Նալբանդյան–Մամեդյարով հանդիպման օրվա հստակեցման մասին ինֆորմացիան

© Sputnik / Asatur YesayantsЗдание министерств Армении
Здание министерств Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին հանդիպում ունենալ Վիեննայում։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի ԱԳՆ դեռևս չի հաստատում այն ինֆորմացիան, որ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարները կհանդիպեն դեկտեմբերին Վիեննայում։

Сергей Лавров - Sputnik Արմենիա
Ռուսաստանի ԱԳՆ–ն հայտնել է Լավրովի Հայաստան այցի ամսաթիվը

Ինչպես Sputnik Արմենիային ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայկական կողմը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկի մասին հայտարարել է դեռևս 2 օր առաջ։

«Երբ հստակ լինեն հանդիպման ժամկետները, մենք անպայման կհաղորդենք այդ մասին»,–ասաց Բալայանը։

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ Հիկմեդ Գաջիևը ՌԻԱ Նովոստիին ասել էր, որ ղարաբաղյան հակամարտության քննարկման համար Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ ղեկավարները կհանդիպեն դեկտեմբերի 7–8 Վիեննայում։

ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի ԱԳՆ Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 11–ին, Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ։

Լրահոս
0