00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:34
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եկատերինբուրգցի լուսանկարիչ. Հայաստանն ինձ ավելի շատ բան տվեց, քան ես ակնկալում էի

© Из личного архива Игоря ОвчинниковаИгорь Овчинников
Игорь Овчинников - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի դյութիչ բնությունն ու գույներն այնքան են ոգեշնչել ռուսաստանցի լուսանկարիչ Իգոր Օվչիննիկովին, որ իր եռօրյա ճամփորդության ընթացքում նա մեր երկրում 600 լուսանկար է արել։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Եկատերինբուրգցի լուսանկարիչ Իգոր Օվչիննիկովի ուղևորությունը կարճ էր, սակայն նա ստացավ ավելին, քան ակնկալում էր։ Այս մասին նա պատմել է Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում։

Իգորի խոսքով` Հայաստանը պետք է երկար ուսումնասիրել ու բացահայտել, այդ պատճառով նա նախատեսում է հաջորդ տարի արևի երկիր վերադառնալ։

Публикация от Igor (@igorov66) Ноя 8 2017 в 12:27 PST

 

«Իհարկե, ես կարող էի այդ մի քանի օրն անցկացնել Երևանում, համեղ սնվել։ Բայց ես որոշեցի Հայաստանը տեսնել։ Երեք օրվա ընթացքում շատ բան հասցրեցի տեսնել», – պատմեց Իգորը, որն արդեն մի քանի տարի է ճամփորդում է ու աշխարհի տարբեր երկրների գեղեցիկ վայրերն է լուսանկարում։

Ընկերները խորհուրդ են տվել նրան Հայաստան գալ մայիսի վեջին, երբ ծիրանը ծաղկում է, դրա համար մեր երկիրը եկատերինբուրգցի լուսանկարչի մոտ հիմա ծիրանի հետ է ասոցացվում։

Իգորը մասնագիտությամբ ֆինանսիստ է, սակայն շրջակա աշխարհն այնքան է նրան ոգեշնչում, որ մի օր նա որոշեց սկսել նկարել բնությունն ու կենդանիներին։

 

Հիմա նրա լուսանկարների ցանկում են նաև սքանչելի կադրերը Հայաստանից։ Նա հասցրել Հայաստանում մի շարք տեսարժան վայրեր այցելել։ Իգորի խոսքով` երբ Եկատերինբուրգի եղանակը վատն է, նա մեծ հաճույքով մեկնում է այնտեղ, ուր եղանակն ավելի մեղմ է։

Եկատերինբուրգցին սիրեց նաև Հայաստանի ոսկե աշունը։

«Հենց օդանավակայանում տաքսիստի հետ ծանոթացա ու պատմեցի նրան, որտեղ կուզեի լինել։ Առաջին օրը Զվարթնոց պատմական համալիրը տեսա, Էջմիածին գնացի, Երևանով զբոսնեցի», – ասաց զրուցակիցը Sputnik Արմենիային։

 

Հետո ռուսաստանցի հյուրը Խոր Վիրապի կողմ է ուղևորվել, Նորավանքում է եղել։

«Ցավոք, չհանդիպեցի տեղի վանահորը (Քահանա Սահակ Մարտիրոսյանին – խմբ.), որը նույնպես լուսանկարչությամբ է զբաղվում։ Հետո դեպի Սևան գնացինք, լեռնանցքներով դեպի Սևանավանք։ Հետո հասանք Դիլիջան ու Գոշավանք», – պատմեց Իգորը։

Ճամփորդության երկրորդ օրը նա խնդրել է վարորդին իրեն Արագածի կողմ տանել` լեռան վեհ տեսքը վայելելու համար։

«Հետո գնացինք, Գառնի, Գեղարդ։ Նաև տեսանք Սանահինի վանքը, լուսանկարեցի այն, շատ գեղեցիկ էր», – նշեց Իգորը։

Արդյունքում` եռօրյա ճամփորդությունն այնքան հագեցած ստացվեց, որ նա իր հետ Հայաստանից 600 հատ լուսանկար տարավ։

Լրահոս
0