Հայաստանի կառավարությունը հաստատել է զենքի ձեռքբերման Ռուսաստանի վարկը

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցЗенитный ракетный комплекс "Бук-1М"
Зенитный ракетный комплекс Бук-1М - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանը կարող է վարկային միջոցներն օգտագործել 2018–2022 թվականների ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից Հայաստանի կառավարությանը տրամադրել 100 միլիոն ԱՄՆ դոլար պետական արտահանման վարկ՝ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի ձեռքբերման նպատակով:

Зенитный ракетный комплекс Бук-1М - Sputnik Արմենիա
«Ողջույն, զենք». Հայաստանն ինչի համար կծախսի ռուսական վարկը

Որոշման մեջ ասված է, որ Հայաստանը պետք է օգտագործի վարկը ապրանքի մատակարարման յուրաքանչյուր գործարքի 90%–ի ֆինանսավորման համար։ Ընդ որում` հայկական կողմը պետք է որպես կանխավճար տա գործարքի առնվազն 10%–ը։

Վարկային գիծը բացվում է 2018-22 թվականներին, տարեկան 3% տոկոսադրույքով ու 15 տարի մարման ժամկետով։

Արտահանման վարկի տրամադրման մասին որոշումը ստորագրվել է 2017 թվականի հոկտեմբերի 24–ին։

Ավելի վաղ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել էր, որ 200 մլն դոլարի առաջին ռուսական վարկի ռազմական մատակարարումները կավարտվեն մինչև 2017 թվականի վերջը: Վարկի վերաբերյալ փաստաթուղթը ստորագրվել էր դեռ 2015 թ. հունիսի 25-ին, սակայն ուժի մեջ է մտել 2016 թ. փետրվարի 10-ից: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևանը բանակցում է նոր վարկի համար:

Լրահոս
0