Հայտնի են վոլեյբոլի Հայաստանի չեմպիոնները

© Sputnik / Алексей Куденко / Անցնել մեդիապահոցЗанятия в школе
Занятия в школе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այս առաջնության լավագույն վոլեյբոլիստներն են Արամ Մելքոնյանը և Վերոնիկա Կոշկարյանը:

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Վոլեյբոլի Հայաստանի 2017 թ. տղամարդկանց և կանանց բարձրագույն խմբի առաջնության եզրափակիչ փուլը որոշեց չեմպիոններին։

Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը:

Տղամարդկանց առաջնությունում չեմպիոնի կոչումը նվաճեց ՖԻՄԱ-ն: Լավագույն եռյակում նրան հաջորդեցին «Արցախը» եւ ՀԱՊՀ-ը: Կանանց պայքարում մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ հաջորդականությամբ. ԽՄՕՄՄ, «Նժդեհ» ու «Արցախ»։

Մրցանակակիր թիմերը պարգևատրվեցին պատվոգրով, մեդալով եւ գավաթով: Սահմանված էր նաև առաջնության լավագույն վոլեյբոլիստ անվանակարգ, որին արժանացան Արամ Մելքոնյանը (ՖԻՄԱ) և Վերոնիկա Կոշկարյանը (ԽՄՕՄՄ):

Մրցանակները հանձնեց ՀՎՖ նախագահ Հրաչյա Մուրադյանը։

 

Լրահոս
0