Գերմանիայում կոչ են անում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշարձաններ տեղադրել

© AFP 2023 / CHRISTOF STACHE / AFPБундестаг
Бундестаг - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան տեղյակ է եղել Օսմանյան կայսրությունում քրիստոնյաների, մասնավորապես` հայերի զանգվածային ջարդերի մասին։ Դա պարտավորեցնում է նրանց անել անեմ ինչ, որպեսզի Հայոց ցեղասպանությունը չմոռացվի, կարծում են իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչները։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. «Վտանգված ժողովուրդները» գերմանական իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում ամբողջ երկրով հուշարձաններ տեղադրել ի հիշատակ հայերի և այլ քրիստոնյա ժողովուրդների անմեղ զոհերի։ Այս մասին հայտնում է գերմանական պարբերականի թուրքալեզու խմբագրությունը։

Тонир - Sputnik Արմենիա
Գերմանիայում հայկական ավանդական թոնիր կբացվի

Իրավապաշտպան կազմակերպության ղեկավար Քեմալ Սիդոն հիշեցրել է, որ Գերմանիան տեղյակ է եղել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրագործված զանգվածային ջարդերի մասին։

«Գերմանական կայսրությունը գիտեր Օսմանյան կայսրությունում տեղի ունեցող տեղահանումների ու զանգվածային սպանությունների մասին, դրա համար հիմա նա պետք է անի ամեն ինչ, որպեսզի այդ ողբերգությունը մոռացության չմատնվի։ Պետք է հուշարձաններ տեղադրել, որպեսզի տուժած ժողովուրների ներկայացուցիչները կարողանան անմեղ զոհերին հիշատակին հարգանքի տուրք մատուցել», – հայտնել է նա։

«Վտանգված ժողովուրդներ» կազմակերպության հայտարարության մեջ նաև ասվում է, որ Գերմանիայում ապրող հայերի, նաև այլ քրիստոնյա ժողովուրդների համար կարևոր է իմանալ, որ Հայոց ցեղասպանությունը վառ է մեր հիշողության մեջ։

Նա նաև հիշեցրել է Գերմանիային, որ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած դեպքերի հետևանքով 1,5 միլիոն հայ է մահացել։

Լրահոս
0