Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Պետրոսյան. Երկրաշարժերը երկրաբանական լուրջ պրոցեսներ են և եղանակի հետ կապ չունեն

© Photo : ArmenPress / Грачья Петросян
Грачья Петросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է, որ մեզ մոտ չկային տվյալներ, որ ադրբեջանական օջախում ակտիվություն է նկատվում, և կարող է լինել երկրաշարժ։
Հրաչյա Պետրոսյան

«Բնականաբար, ադրբեջանցիներից էլ մենք տեղեկություն չունեինք` ունեին նրանք ինֆորմացիա, թե ոչ։ Իսկ վերջին երկրաշարժը`մինչև 5 բալ ուժգնությամբ թույլ հետցնցում է։ Դա արտառոց չէ, այն 40–րդ հետցնցում էր։ Բոլոր հետցնցումներն ավելի թույլ են իրենց ուժգնությամբ, քան մայր ցնցումն էր»,–ասում է Պետրոսյանը։

Մասնագետի խոսքով` Իրանի և Ադրբեջանի երկրաշարժերի միջև որևէ կապ չկա, որովհետև օջախներն իրարից հեռու են և տարբեր սեյսմատեկտոնական բեկվածքների են հարում։ Զուգադիպություն էր։

Պետրոսյանը հիշեցնում է` որևէ կապ չունի երկրաշարժը եղանակի հետ։ Երկրաշարժերը երկրաբանական լուրջ պրոցեսների արդյունք են և եղանակային անոմալիանների հետ կապ չունեն։

Լրահոս
0