ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Հայկական Կաղանդ Պապը 4-րդ տեղն է զբաղեցնում ԱՊՀ երկրների 2017-2018 թվականների Ձմեռ Պապիկների հնգյակում։
Այդ մասին հաղորդում է ТурСтат վերլուծական գործակալությունը։
Հայաստանի հետ լավագույն հնգյակում են հայտնվել Բելառուսի, Ղազախստանի, Ադրբեջանի և Ուզբեկստանի Ձմեռ Պապիկները։
Նրանց Ռեյտինգը կազմվել է տուրիստների՝ Ձմեռ Պապիկների նստավայր այցերի հիման վրա։
Կաղանդ Պապը հայկական կերպար է, որն օժտված է հրաշագործությամբ։ Նա շատ համեստ է, միշտ օգնության է հասնում կարիքավորներին։