Գյումրու Բուսաբանական այգու մոտ նռնակ են հայտնաբերել

© Sputnik / Asatur YesayantsОткрытие армяно-российского центра гуманитарного реагирования
Открытие армяно-российского центра гуманитарного реагирования - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Փրկարարներն աղբանոցի մեջ հայտնաբերել են «РДГ-2Б» տեսակի ծխային նռնակը և հանձնել այն ոստիկաններին։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. ԱԻՆ-ը նոյեմբերի 16-ին, ժամը 15:50-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուսաբանական այգու մոտակայքում՝ աղբանոցում, պոլիէթիլենային տոպրակով պայթուցիկ սարքի նմանվող առարկա է նկատվել, անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Պարզվել է, որ Բուսաբանական այգում՝ տնակի մոտակայքում, հայտնաբերվել է 8 հատ «РДГ-2Б» տեսակի ծխային նռնակ:

Հայտնաբերվածը ոստիկանները տեղափոխել են ոստիկանության Մուշի բաժին:

Լրահոս
0