00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Երկաթյա» ընտրություն. արդյո՞ք Իրանը կփոխի «վտանգավոր» Բաքուն «անվտանգ» Երևանի հետ

© Sputnik / Виталий Аньков / Անցնել մեդիապահոցКрупнейшая припортовая ж/д станция Дальневосточной железной дороги Находка - Восточная
Крупнейшая припортовая ж/д станция Дальневосточной железной дороги Находка - Восточная - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խոշոր տրանսպորտային նախագծերի իրականացման հարցում Իրանը միայն տնտեսությամբ չի առաջնորդվելու, կարծում է փորձագետը:

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Իրանն այդքան էլ չի շտապում Ադրբեջանի հետ երկաթուղի կառուցելու հարցում, Sputnik Արմենիային ասաց  իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Ավելի վաղ «Ադրբեջանի երկաթուղիներ» ընկերության ղեկավար Ջավիդ Գուրբանովը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմն արդեն 500 մլն դոլարի վարկ է տրամադրել Իրանին, և վարկային համաձայնագիրը նախաստորագրել են երկու երկրները:

Ոսկանյանի խոսքով՝ վարկի տրամադրման վերաբերյալ տեղեկություն էր հայտնվել ԶԼՄ-ներում արդեն մի քանի անգամ, սակայն վաղաժամ: Բացի այդ, նա չի հավատում այն բանին, որ Իրանը նման ֆինանսներ չունի:

«Եթե հաշվի առնենք Իրանի «կոդավորված» պահվածքը, ապա, եթե Թեհրանը սեփական տարածքում երկաթուղու կառուցման համար գումարներ է պահանջում, ապա նա դրանում այդքան էլ հետաքրքրված չէ»,- ասաց Ոսկանյանը:

Եվ դա քաղաքական պատճառներ ունի: Նրա խոսքով` Ադրբեջանը միակ երկիրն է Հարավային Կովկասում, որն ակնհայտ կամ թաքնված հակաիրանական քաղաքականություն է վարում` հակաիրանական գործունեության համար իր երկիրը երրորդ ուժերին տրամադրելով:

Իրանը, Ոսկանյանի կարծիքով, համարում է, որ Բաքուն իր համար որոշակի վտանգ է ներկայացնում: Թեհրանի համար մասամբ վտանգավոր է Ադրբեջան պետության գոյությունը: Այդ պատճառով միայն տնտեսության վրա հիմնվելով վերլուծել երկկողմ հարաբերություններն անհեռատեսական է:

Հայաստանը, նրա խոսքով, ավելի վստահելի և անվտանգ գործընկեր է Իրանի համար:

Президенты Армении Серж Саргсян и Ирана Хасан Рухани - Sputnik Արմենիա
Երևանն առաջխաղացում ունի. «Հյուսիս–Հարավը» հայկական հանգույցով կկապի Թեհրանն ու Թբիլիսին

«Իրանի հետ մենք երկկողմ հարաբերություններ ենք զարգացնում` հաշվի առնելով երկու երկրների շահերը: Հետևաբար, նրանց միջև առկա բոլոր խոշոր նախագծերն անմիջական կապ չունեն Իրան-Ադրբեջան համագործակցության հետ»,- ասաց Ոսկանյանը:

Իրանը, նրա կարծիքով, Հայաստանը դիտարկում է, որպես կարևորագույն օղակ, որը կապում է Սև ծովը Պարսից ծոցի հետ: Ադրբեջանի հետ տրանսպորտային նախագծերն, իրենց հերթին, պետք է ցամաքային հաղորդակցություն ապահովեն Իրանի և Ռուսաստանի միջև:

«Այս երկու ուղղությունները զուգահեռ են: Այստեղ որոշակի մրցակցային դաշտ է ստեղծվում, սակայն դրանք ավելի շատ զուգահեռ են: Սա չի նշանակում, որ մենք պետք է «ձեռքներս ծալած» նստենք: Հայաստանն ու Իրանը պետք է աշխատեն իրենց օրակարգի իրականացման ուղղությամբ, մասնավորապես, Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարության վրա և միջոցներ փնտրել երկաթգծի համար»,- ասաց Ոսկանյանը:

Նրա խոսքով` դա ոչ միայն ֆինանսական հարց է, այլև Հայաստանի անվտանգության խնդիրն է, մեկուսացումից նրա դուրս գալու հարցն է:

Իրան-Ադրբեջան երկաթուղին կարող է ավելի թանկ արժենալ

Նրանում, որ Իրանն առանձնակի շահագրգռված չէ երկաթուղու կառուցման հարցում, Ոսկանյանի հետ համամիտ է նաև իրանագետ Արտյոմ Տոնոյանը: Ըստ նրա՝ այդ մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ անկախ երկաթգծի կառուցման վերաբերյալ (յուրաքանչյուրն՝ իր տարածքում) ձեռք բերված նախնական պայմանավորվածության, Իրանը չէր շտապում իր մասն իրականացնելու հարցում: Այդ ժամանակ Ադրբեջանն առաջարկեց վարկ հատկացնել:

«Ադրբեջանը չափից շատ է հետաքրքրված շինարարության մեջ, այս նախագիծը մտնում է ազգային ռազմավարության ծրագրի մեջ, որը նպատակ ունի կապել Արևմուտքն Արևելքի, Հյուսիսը Հարավի հետ: Արդյո՞ք այդ գումարը կծառայի նպատակին, կամ արդյո՞ք այն կբավականացնի` դժվար է ասել»,- ասաց Տոնոյանը:

Նրա խոսքով՝ օրինակ, Բաքու-Թբիլիսի-Կարսի արժեքը նախնական 400 մլն դոլարից հասավ 1 մլրդ-ի նախագծի ավարտին:

Բացի այդ, Իրանի կողմից կառուցվող ճանապարհի տեղանքի ռելիեֆը շատ է նման Մեղրիից Երևան ընկած ճանապարհի պայմաններին: Նախագծի իրականացման ճանապարհին սա ևս մեկ խոչընդոտ է: Նա նաև կարծում է, որ Հայաստանը պետք է ստանձնի նախաձեռնությունը սեփական նախագծերի իրականացման գործընթացը արագացնելու հարցում:

«Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի երկաթգծի կառուցումը: Այն կարևոր է նաև Իրանի համար, որը ցանկանում է հավասարակշռել իր քաղաքականությունը տարածաշրջանում: Ադրբեջանի հետ նախագիծը դրան չի խանգարում: Հարցը փողի մեջ է, Հայաստանը սահմանափակ բնական ռեսուրսներ ունի և պետք է կենտրոնացնի Սփյուռքի ջանքերը»,- կարծում է Տոնոյանը:

Ինչի՞ համար Իրանը պետք է վարկ վերցնի

Ըստ տնտեսագետ Ատոմ Մարգարյանի՝ Իրանը պատժամիջոցների տակ է, և լրացուցիչ ռեսուրսները նրան չեն խանգարի, չնայած այն հանգամանքին, որ ԻԻՀ-ն  սեփական միջոցների  հաշվին է կառուցել որոշակի հատված:

Президент Ирана Хасан Рухани и Президент Армении Серж Саргсян - Sputnik Արմենիա
Հայ-իրանական բլիցկրիգ. Երևանին մեկուսացնելու Անկարայի և Բաքվի նախագիծը տապալվե՞ց

«Նախ՝ երկաթուղու կառուցման հարցում Ադրբեջանն է շահագրգռված: Հիմա դժվար է ասել, բայց հնարավոր է, որ հետագայում այն տարանցիկ կդառնա»,- ասաց Մարգարյանը:

Նա նշեց, որ Հայաստանը նաև հույս ունի Իրանում երկաթգիծ կառուցել, ինչը մեծ ծախսեր է պահանջում և դեռ դրա հնարավորությունը չունի:

500 միլիոն վարկ վերցնելով՝ Իսլամական Հանրապետությունն անուղղակիորեն ցույց է տալիս իր գործընկերներին, այդ թվում`Հայաստանին, որ սահմանափակ ռեսուրսների պատճառով Իրան-Հայաստան երկաթուղու նախագիծը կյանքի չի կոչվում:

«Չէ՞ որ մյուս կողմից Իրանի համար, իհարկե, այդ գումարն այդքան էլ մեծ չէ, հաշվի առնելով այն շահը, որ նա կստանա Ադրբեջանի հետ երկաթուղու կառուցման նախագծից, այդ թվում, տարանցման հնարավորությամբ»,- ասաց Մարգարյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը մեծ ծախսեր է արել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման համար` վարկ տրամադրելով Վրաստանին: Բաքուն մտադիր է այս ճանապարհը միացնել Իրանի հետ`ապահովելու համար անհրաժեշտ բեռնափոխադրումների հոսքն ու շահութաբերությունը:

Նախագիծը նաև քաղաքական ենթատեքստ ունի. Ադրբեջանը փորձում է դուրս հանել Հայաստանին տարածաշրջանային նախագծերից: Այս նախագիծը, ըստ Մարգարյանի, մրցակցում է Հայաստանի տարածքով անցնող Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու նախագծի հետ:

«Պետք է հաշվարկել, թե ի՞նչ բեռներ, ո՞ր տարածաշրջաններից են Ադրբեջանի տարածքով անցնելու, և արդյո՞ք դա ձեռնտու կլինի ավելի, քան, եթե Հայաստանի միջով անցներ»,- ասաց Մարգարյանը:

Նա նշեց, որ Հյուսիս-Հարավ նախագծի իրականացումը Հայաստանում ժամկետներին չի հասցնում, այդ պատճառով պետք է արագացնի իր գործողություններն այդ ուղղությամբ: Երևանը պետք է անի ամեն բան, որպեսզի պոտենցիալ բեռնափոխադրողներին տարանցման սեփական պատրաստի տարբերակը ներկայացնի:

Փորձագետի խոսքով` ևս մեկ շահագրգիռ կողմ է հանդիսանում Ռուսաստանը, որին ձեռնտու է բեռներ ուղարկել Իրան և Պարսից ծոց, սակայն ներկա փուլում նա չի մասնակցում նախագծում:

Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցումը 1,1 մլրդ դոլար է գնահատվում:

«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը կոչված է միացնելու Հյուսիսային Եվրոպան Հարավարևելյան Ասիայի հետ: Նախագիծը նախատեսում է միացնել Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի երկաթգծերը:

Լրահոս
0