Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Արամյան. «Կառավարության ձուկ բռնելու հնարավորությունները սահմանափակ են»

© Sputnik / Karen YepremyanВардан Арамян
Вардан Арамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կարծում է, որ առանց տնտեսական աճի ճիշտ չէ թոշակներ ու նվազագույն աշխատավարձ բարձրացնել։
Վարդան Արամյան

Մենք նախ պետք է կարողանանք տնտեսական կայուն աճ ապահովել, նոր միայն բարձրացնել կենսաթոշակի ու նվազագույն աշխատավարձի չափը, կարծում է ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Նա ճիշտ չի համարում սոցիալական այդ խնդիրների լուծումը պետական պարտքի հաշվին։ Նրա խոսքով՝ կառավարությունը կարող է, այսպես ասած՝ ձուկ բռնել ու ինքն էլ բաժանել այդ ձուկ, սակայն ձուկ որսալու հնարավորությունները սահմանափակ են։

Նման դեպքերը, ըստ նախարարի, վատ ավարտ են ունենում, ինչպես եղավ Հունաստանում, որը պարտքի հաշվին վճարեց աշխատավարձ ու թոշակ, իսկ հետո ստիպված եղավ դրանք բավականին նվազեցնել։

Զրույցն ամբողջությամբ կարող եք ունկնդրել Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում (FM106)։

Լրահոս
0