Ջիգարխանյանի որդին Վիտալինային մեղադրել է սրբապղծության մեջ

© Sputnik / Екатерина Чеснокова /  / Անցնել մեդիապահոցАрмен Джигарханян с супругой Виталиной Цымбалюк-Романовской
Армен Джигарханян с супругой Виталиной Цымбалюк-Романовской - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի որդի Ստեփան Ջիգարխանյանը 18 տարի թաքնվել է լրագրողներից ու նեղացած է եղել հայտնի հորից։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Արմեն Ջիգարխանյանի առաջին կնոջ որդին` Ստեփանը, բացառիկ հարցազրույց է տվել ռուսական ՆՏՎ հեռուստաալիքին։ Նա պատմել է Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային նկատմամբ իր վերաբերմունքի մասին։

ՆՏՎ հեռուստաալիքի աշխատակիցները գտել են Ջիգարխանյանի որդուն Լատինական Ամերիկայում։ Հարցազրույցի ընթացքում Ստեփանը կպատմի, թե ինքն ինչ դերակատարություն է ունեցել հոր ու նրա երիտասարդ կնոջ միջև ծագած սկանդալի մեջ։ Նա կասի նաև, թե ինչու իր հայտնվելուն պես ընտանեկան պատերազմը նոր թափ կստանա։

Виталина Цымбалюк-Романовская - Sputnik Արմենիա
Ջիգարխանյանի կինը բացահայտել է դերասանին լրտեսելու սկանդալը. Մալախովին կհարցաքննեն

«Այդ աղջիկը տարվել է իր խաղով, ինքն իրեն կորցրել է։ Մի ուրախացիր, որ ամեն ինչ այդպես արեցիր։ Նրա սխալը հենց դրանում է։ Նա չի հասկացել, ում հետ ինչպես է կարելի վարվել։ Քանի որ սուրբ բաներ կան։ Եթե այդքան խելացի ես, խորամանկ, մերսեդեսով ես շրջում, այստեղ ու այնտեղ բնակարաններ ունես։ Աստված քեզ հետ… Բայց դիպչել սրբությունների՞ն», –ասել է Ստեփանը։

Մի քանի շաբաթ շարունակ հասարակությունը քննարկում է աղմկոտ իրարանցումը, որի կենտրոնում հայտնվել են Արմեն Ջիգարխանյանն ու նրա երիտասարդ կինը` Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան։ Դերասանը հայտնել է, որ կինը խաբեությամբ նրանից խլել է իր փողերը, ունեցվածքն իր անունով է արել ու նույնիսկ փորձել է սպանել իրեն։ Ընդ որում, Վիտալինան հայտնել է, որ ինքն անմեղ է ու ամեն ինչում մեղադրում է Ջիգարխանյանի շրջապատին, որը նրա վրա բացասական ազդեցություն ունի։

Լրահոս
0