Սարսափելի վթար Մարի Էլում. զոհերի թիվն ավելանում է, նրանց մեջ երեխա կա

© Пресс-служба главы и правительства Марий Эл / Անցնել մեդիապահոցВ Марий Эл столкнулись лесовоз и микроавтобус
В Марий Эл столкнулись лесовоз и микроавтобус - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վերջին տվյալներով՝ միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով զոհվել է 15 մարդ, հինգ վիրավորներ գտնվում են հիվանդանոցում։

ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի — Sputnik. Մարի Էլի Կիլեմարի շրջանում միկրոավտոբուսի և բեռնատար ավտոմեքենայի վթարի արդյունքում զոհերի թիվը հասել է 15-ի, զոհվածների մեջ երեխա կա, հաղորդում է Ռիա Նովոստին։

Վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ի երեկոյան, «Յոշկար-Օլա-Կոզմոդեմյանսկ» մայրուղու 64-րդ կիլոմետրին։

«Ճանապարհատրանսպորտային պատահարից տուժել է 20 մարդ, այդ թվում՝ երեխա»,- հաղորդում է գործակալությունը։

Ըստ լրատվական աղբյուրի՝ հինգ մարդ գտնվում է հիվանդանոցում, որից երեքը երեխաներ են։

Լրահոս
0