Հայ բկլիկը Ռոստովում հաղթել է թխվածք ուտելու մրցույթում

© Sputnik / Евгения Новоженина /  / Անցնել մեդիապահոցПирог весом более 100 кг испекли в честь Рождества
Пирог весом более 100 кг испекли в честь Рождества - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գևորգ Սոֆոյանը իրեն դրսևորել է ինչպես իսկական գաստրոնոմիական ռազմագետ ու հաղթել է թխվածք ուտողների մրցույթում Ռոստովում։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Դոնի Ռոստովում թխվածքը արագ ուտելու մրցույթ է կայացել, հաղթող է ճանաչվել հայազգի Գևորգ Սոֆոյանը։

Առաջնության կանոնների համաձայն` մասնակիցը պետք է կաթնաշոռով կես կիլոգրամանոց թխվածք ուտեր։

Анна Григорян - Sputnik Արմենիա
Հայուհին գերել է գեղեցկության մրցույթի ժյուրիի սրտերը

Արդեն երկրորդ տարին է Գևորգ Սոֆոյանը լավագույն արդյունքի է հասնում։ Այս տարի նա թխվածքն ամբողջությամբ կերել է 1 րոպե 23 վայրկյանում։

Սակայն Գևորգը այս տարի ռեկորդակիր չդարձավ, քանի որ անցած տարի նա կերել էր թխվածքը 1 րոպե 17 վայրկյանում։

«Ամենադժվարը կուլ տալն է, աշխատում էի փոքր կտորներով կծեի, որ ավելի հեշտ լինի կուլ տալը», – ասել է Գևորգը «Ռոսիա 1» հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Նա նշել է, որ շատ կարևոր է սոված փորով մրցելը, իհարկե, դա նաև բախտի հարց էլ է։

Գևորգը հաջորդ տարի էլ կմասնակցի մրցույթին, բայց մրցույթից հետո նա միանգամից վազելու կգնա։

Այս մրցույթն արդեն չորրորդ անգամ է անցկացվում։ Ամեն տարի թխվածքի տասնյակ սիրահարներ մասնակցում են մրցույթին ու նվերներ են ստանում։

Լրահոս
0