Սկանդալային լուսանկարի պատճառով Էրդողանը հետ է կանչել զինվորներին ՆԱՏՕ–ի զորավարժություններից

© AFP 2023 / ADEM ALTAN / Реджеп Тайип Эрдоган
Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նորվեգիայի զինվորականները Էրդողանի և Աթաթուրքի նկարները տեղադրել են այն ցուցանակի վրա, որտեղ «ՆԱՏՕ-ի թշնամիների» նկարներն են։ Դա խիստ բարկացրել է թուրքական իշխանություններին, ՆԱՏՕ–ի ներողությունն անգամ չի օգնել։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Անկարան հետ է կանչել իր 40 զինվորականներին, որոնք մասնակցում էին Նորվեգիայում նոյեմբերի 1–18 անցկացվող  Հյուսիսատլանտյան դաշինքի զորավարժություններին։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Նրանք «թշնամիների» ցուցանակի վրա տեղադրել են Աթաթուրքի (Թուրքիայի Հանրապետության հիմնադիր) և իմ նկարները»,–հայտարարել է Էրդողանը` ելույթ ունենալով «Արդարություն և զարգացում» կուսակցության շրջանային կոմիտեների ղեկավարների հետ հանդիպմանը։

Նրա խոսքով զինվորականների վերադարձի որոշումը կայացրել է Թուրքիայի զինվորական գլխավոր շտաբի ղեկավարությունը, երբ իմացել են պատահածի մասին։ Որոշմանը հավանություն է տվել Թուրքիայի ղեկավարությունը. այն անփոփոխ կմնա անգամ եթե այդ ցուցանակը հանվի։

Իր հերթին ՆԱՏՕ–ի ղեկավարությունը ներողություն է խնդրել Անկարայից։ Նորվեգացի զինվորականին, որը փակցրել էր նկարները, հեռացրել են բանակից։

Լրահոս
0