Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի մեկ միլիոն դոլարանոցը հարսանիքը կայացել է

© AP Photo / Luca BrunoАмериканская теннисистка Серена Уильямс
Американская теннисистка Серена Уильямс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը և հայազգի միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը իրենց հարաբերություններից 2 տարի անց, երբ արդեն դստրիկ ունեն, ամուսնացել են:

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանի և թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հարսանիքը տեղի է ունեցել երեկ: Արևմտյան ԶԼՄ-ներն արդեն այն կոչել են «բոլոր ժամանակների ամենաշքեղ հարսանիքը»: Այս մասին գրել է օնլայն Daily Mail-ը:

Արարողությանը ներկա են գտնվել Ամերիկայի «ամենագլամուրային» հայտնիները՝ Քիմ Քարդաշյանը, երգչուհի Բեյոնսեն, դերասանուհի Եվա Լոնգորիան և ուրիշ շատ հայտնի աստղեր շոու-բիզնեսի և սպորտի աշխարհից:

© Sputnik / Aram NersesyanDailyMail-ի անդրադարձը
Свадьба Серены Уильямс и Алексиса Оганяна - Sputnik Արմենիա
DailyMail-ի անդրադարձը

Կայքի տվյալներով՝ հարսանիքը կայացել է ամերիկյան Նոր Օրլեան քաղաքի ժամանակակից արվեստի կենտրոնում:

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ աստղային զույգը իր մեկ միլիոն դոլարանոց հարսանիքի տեղն ու ժամանակը գաղտնի է պահելու:

Սիրահարներին շնորհավորել է նաև Ուիլյամսի մարզիչը՝ հանրահայտ Պատրիկ Մուրատողլուն՝ Instagram-ի իր էջում հրապարակելով նրանց նկարն ու բարեմաղթանք գրելով:

 

Հիշեցնենք, որ Օհանյանն ու Ուիլյամսը հայտնել էին ամուսնանալու մտադրության մասին 2016 թվականի դեկտեմբերին` նշանադրության ժամանակ։ Նրանք նշել էին, որ մտադիր են հարսանիք կազմակերպել երեխայի ծնվելուց անմիջապես հետո։

«Մեծ սաղավարտի» մրցումների 23-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը և ամերիկահայ գործարար, Reddit-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ծնող են դարձել 2017 թվականի սեպտեմբերի 1-ին։ Ծնվել էր նրանց գեղեցկուհի դուստրը` Օլիմպիան, որը կշռում էր 3 090 գրամ։

 

Լրահոս
0