Բյուրեղավանի գիշերօթիկում տղամարդը ծեծել է 8-ամյա տղայի

© Sona BarseghyanПолиция. Специальное подразделение
Полиция. Специальное подразделение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն ներխուժած տղամարդը ծեծել է երեխայի, հայհոյել ու սպառնացել տնօրենին։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Տղամարդ ներխուժել է Կոտայքի մարզի Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն և սկսել է աշխատակիցների և երեխաների ներկայությամբ հայհոյանքներ ու անբարո խոսքեր ուղղել տնօրեն Մարինե Գալստյանի հասցեին, հաղորդում է shamshyan.com-ը:

МЧС - Sputnik Արմենիա
Երևանի գիշերօթիկ դպրոցում ինքնասպանության փորձ է կանխվել

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ին։ Կատավածի մասին նոյեմբերի 17-ին դիմում է ներկայացրել տնօրեն Մարինե Գալստյանը, որը հայտնել է, որ անծանոթ տղամարդը հնչեցրել է նաև սպառնալիքներ և հարվածել է գիշերօթիկի սան՝ 8-ամյա մի տղայի:

Ոստիկանությունը պարզել է, որ գիշերօթիկ ներխուժած անձը Հայկ Ստեփանյանն է, որի աղջիկը սովորում է նշված հաստատությունում, և այնտեղ երեխաների միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Աղջիկը այդ մասին հայտնել է ծնողին, որից հետո ծնողը եկել է դպրոց ու, ըստ տնօրենի և աշխատակիցների հայտարարությունների՝ անվայելուչ պահել իրեն:

Փաստի առթիվ Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում տնօրենի դիմումի փաստով հետաքննություն է սկսվել:

Լրահոս
0