Կարծես պայմանավորվեցին. Իրանը կվերանայի հայկական ավտոմեքենաների համար գանձվող հարկը

© Sputnik / Evgeny Epanchincev / Անցնել մեդիապահոցАвтодорога "Иркутск — Чита"
Автодорога Иркутск — Чита - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հարկման ներկա դրույքաչափերը Հայաստանի օգտին չեն, այդ պատճառով էլ երկկողմ առևտուրը գրեթե ամբողջությամբ սպասարկում են իրանցիները:

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik, Արամ Գարեգինյան. Հայկական ավտոմեքենաներն Իրանում  և իրանականները` Հայաստանում պարիտետային տրանսպորտային հարկ կվճարեն:

грузовики на КПП - Sputnik Արմենիա
ԱԱՀ–ն հայ արտահանողներին կվերադարձվի 22 անգամ ավելի արագ

Համաձայնագիրն այդ մասին դեռ չի ստորագրվել, սակայն համաձայնությունը սկզբունքորեն արդեն ձեռք է բերվել, Sputnik Արմենիային հայտնել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Իրանում հոկտեմբերին այդ հարցը քննարկել է վարչապետ Կարեն Կարապետյանի պատվիրակությունը, իսկ մանրուքներն արդեն գերատեսչական մակարդակով «կհարմարացնեն»: Այդ նպատակով նոյեմբերի վերջին Հայաստան կժամանի իրանական պատվիրակությունը:

Այժմ հայկական ավտոմեքենաներից փաստացի ավելի մեծ գումարներ են գանձվում: Այդ պատճառով երկկողմ առևտուրը գրեթե ամբողջությամբ սպասարկում են իրանական բեռնատարները:

«Մենք ուզում ենք, որպեսզի վճարումների հարցում հավասարություն լինի: Իրանի գործընկերները պատրաստ են քննարկել այդ հարցը»,- հայտարարեց նախարարը:

Այսօր արտասահմանյան բեռնատարները Հայաստանում յուրաքանչյուր 15 օրվա համար 15-50 հազար դրամ են վճարում (կախված քաշից): Ամենից հաճախ 20-25 տոննայանոց բեռնատարներն են ՀՀ-ի տարածքում լինում, որոնք վճարում են 110 հազար դրամ:

Իրանում տրանսպորտային հարկը հաշվի է առնում, թե որքանով է տեղի դիզվառելիքն էժան արտասահմանում վաճառվող դիզվառելիքից: Մեկ լիտրի դիմաց ստիպված են լրացուցիչ վճարել 0,7 եվրո, իսկ ճանապարհի յուրաքանչյուր 100 կմ-ի դիմաց մաքսային ծառայության աշխատակիցները բեռնատարի համար, պայմանականորեն,  40 լիտր են հաշվարկում:

Այդպիսով` սահմանամերձ Մեղրիից Թեհրան և հակառակ ուղղությամբ երթուղին շուրջ 430 եվրո է արժենում:

Իհարկե, փոքր Հայաստանում և մեծ Իրանում դժվար է ամեն ինչ նույն հայտարարի բերել: Հայաստանի սահմանից մինչև Թավրիզ 156 կմ է, իսկ մինչև Պարսից ծոցի Բենդեր Աբբաս  նավահանգիստ` շուրջ 2 հազար, սակայն կաշխատեն բարեկամությունը կիլոմետրերից վեր դասել, և հարկերը հնարավորինս կհավասարեցնեն:

Լրահոս
0