00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հպարտ եմ, որ հայի արյուն է հոսում երակներումս. Instagram-ի աստղի խոստովանությունը

© Facebook / Анастасия МастерскихМолодой коллекционер лиц. Анастасия Мастерских
Молодой коллекционер лиц. Анастасия Мастерских - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Instagram-ի աստղ Անաստասիա Մաստերսկիխը պատմել է, թե ինչպես է նրան հաջողվել հաղթել հիվանդությունն ու գտնել կյանքի իմաստը:

Վիկտորյա Պիսարենկո, հատուկ Sputnik-ի համար

Հաճախ է պատահում, որ խառնամուսնություններից ծնված երեխաներն ավելի տաղանդավոր են լինում: Օրինակ՝ 19-ամյա դիմանկարիչ Անաստասիան արդեն հասցրել է զգալի բարձունքների հասնել. 24,5 հազար բաժանորդ Instagram-ում,  ճանաչելի ոճ արվեստում: Ընդ որում՝ աղջիկը պատվերներ է ստանում արևմտյան խմբերի երաժշտական ալբոմների շապիկների ձևավորման համար և ոչ միայն:

Անաստասիայի հայրը Հայաստանում է ծնվելս, սակայն4 երբ փոքր էր, նրա մայրը երկրորդ անգամ ամուսնացավ: Խորթ հայրը որդեգրեց երեխային և նրա հայկական Սարոպյան ազգանունը  փոխարինվեց լեհականով: Այնպես որ, հայ հորից  Նաստյան ստացավ խոսուն` Մաստերսկիխ ազգանունը: Միևնույն ժամանակ, աղջկա մայրը նույնպես ծագումով լեհ էր, սակայն նրա երակներում նաև ռուսական արյուն է հոսում:

Դժվար է որոշել Նաստյայի իրական ազգությունը նրան նայելիս, սակայն նրա նկարները կարելի է ճանաչել հազարների մեջ:

Բոլոր այդ արտասովոր կտավների հետևում խորը պատմություն է թաքնված: 14 տարեկանում աճող նկարչին, որը դեռ չէր էլ կռահում իր թաքնված տաղանդի մասին, սարսափելի ախտորոշում տվեցին: Սկսեց դեֆորմացվել ձախ ձեռքը, որը հետագայում ամբողջությամբ պարալիզացվեց:

Չորս վիրահատություն, 11 ամիս շրջապատված բժիշկներով, բուժքույրերով և հիվանդանոցի սպիտակ պատերով: Առաջին երկու վիրահատությունները հաջողություն չբերեցին, սակայն հենց այդ դժվար փուլում սկսեց ի հայտ գալ տաղանդը:

Նաստյայի խոսքով` առաջին նարկոզից հետո նա արթնացավ նկարելու անհագուրդ ցանկությամբ. «Ես մեծ ցանկություն ունեցա նկարելու, սակայն ոչ թե ցանկացած պատահած բան, այլ կոնկրետ մանդալա: Դա հետագայում բավականին հայտնի դարձավ, սակայն այն ժամանակ ես այդ մասին չգիտեի: Աչքերիս առաջ անդադար շրջանների այդ պատկերներն էին»:

 

Նարկոզից դուրս գալուց հետո ուժեղ ցավեր սկսվեցին, որոնց պատճառով նույնիսկ քնելն անհնար էր. «Դա կյանքի նման չէր, ես անդադար մտածում էի այն մասին, թե որքան եմ նկարել ուզում»:

Այնուհետև կրկին վիրահատելու անհրաժեշտություն եղավ, քանի որ ոսկորները չէին կպնում: Բժիշկները ստիպված էին ոտքից կենսաբանական նյութ վերցնել և փոխպատվաստում կատարել: Երկրորդ վիրահատությունից հետո երիտասարդ օրգանիզմը պարալիզացված էր:

«Նույնիսկ նկարագրել չեմ կարող, թե որքան ծանր էր: 15 տարեկանում հասակակիցներդ սիրահարվում են, հիմարություններ են անում, իսկ դու ստիպված ես հաշմանդամի սայլակով տեղաշարժվել»,- պատմում է Նաստյան:

Այդ օրերին, երբ ստիպված էր կրկին քայլել սովորել, հերոսուհին ցավը փարատում էր նկարելով: Չէ՞ որ իզուր չեն լեգենդար բրիտանական The Beatles խմբի  «Here comes the sun» («Ահա և արև ծագեց» — խմբգ.) երգի բառերը: Հենց այդ ժամանակ, երբ ուժերը սպառվում էին, սկսեց ծաղկել կյանքի մեկ այլ աղբյուր:

Снимок с соцсети Instagram - Sputnik Արմենիա
Լուսանկարիչը մերկացնում է. ինչպես են նկարում գլամուրային լուսանկարները

Հիվանդանոցում օրը փոխվում էր նորով, օրացույցի թերթերը գնալով պակասում էին, իսկ գիպսերի քանակն ավելանում էր: Անաստասիայի խոսքով` այդ գիպսերին նայելը բավական տխուր էր, դրանք սպիտակ և անհետաքրքիր էին:

Պաուլո Կոելյոյի «Ալքիմիկոսում» հիանալի արտահայտություն կա, որը ճշգրիտ նկարագրում է հետագա իրավիճակը. «Եթե դու ինչ-որ բան ես ցանկանում, ապա ամբողջ տիեզերքը նպաստում է քո ցանկության իրականացմանը»:

Ահա այդպես էլ հասարակ սպիտակ հիվանդանոցում ներկեր գտնվեցին, որոնք օգնեցին նվազեցնելու  այդ սարսափելի սպիտակության քանակը հիվանդների գիպսերի վրա: Երբեմն, մենք չենք պատկերացնում, որ դժվարությանը կարող է ավելի մեծ ու տառապալից բան հետևել, սակայն կենսաբանների ուսումնասիրությունների համաձայն՝ մարդն իր ունակություններով գերազանցում է Երկրի վրա գտնվող ցանկացած այլ կենդանի օրգանիզմի, ուստի, ցանկության դեպքում կարող է դիմակայել բազմաթիվ դժվարությունների:

Հիվանդանոցից դուրս գրվեց Նաստյան, երբ 16 տարեկան էր և արդեն ծագել էր մասնագիտություն ընտրելու հարցը. մարդկանց ֆիզիկապես կամ հոգեպես փրկելու հարցը: Նկարի՞չ, թե± բժիշկ դառնալ: Այդ է խնդիրը: Անկախ արվեստի մարդու ունեցած դժվարությունից, աղջիկն ընտրեց երկրորդ ճանապարհը: Ստեղծագործ մարդկանց մեծամասնության երազանքը ՎԳԻԿ ընդունվելն էր՝ ժամանակակից իրողության մեջ համբավ չվայելող մասնագիտությունների ամենահեղինակավոր  համալսարանը:

Այնտեղ Նաստյային կրկին անհաջողություն էր սպասում` բարդ քննություններ: Հավանաբար, չկա չարիք առանց բարիք: Անվանի ուսումնական հաստատության բարդ ծրագիրը և խիստ գրաֆիկը կսահմանափակեին մտքի և գործողությունների ազատությունը: Այժմ Անաստասիան սովորում է ՏՏ դիզայնի ֆակուլտետում՝ ցավոք կամ բարեբախտաբար, բայց ոչ ՎԳԻԿ-ում:

Страницы мейкапа в Instagram - Sputnik Արմենիա
Instagram–ի գլամուրային տեսանյութերը գրավում են բլոգային ոլորտը

«Հստակ գիտեմ, որ ամբողջ այս պատմությունը, որն ինձ հետ տեղի է ունեցել, շատ ցավ ու արցունք է պատճառել, պատահական չէր: Կյանքը հենց այնպես դասավորվեց, որ 16 տարեկանում ես հասկացա իմ իրական նշանակությունը»,- պատմում է աղջիկը:

Instagram-ում աղջկա աշխատանքների հետևորդների և սիրահարների մեծ մասը ստիպում են, որ նա որոշակի ոճով ապրի: Երիտասարդ նկարչուհին հաճախ է այցելում Մոսկվայում կազմակերպած տարբեր fashion և beauty միջոցառումներ: Դրանցից մեկը՝ MBFW Russia-ն է (Mercedes-Benz Fashion Week նորաձևության ռուսական շաբաթն, անցկացվում է տարին երկու անգամ` ապրիլին և հոկտեմբերին, Ռուսաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ և Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության հովանու ներքո):

 

Նաստյան մարդ է, որը չի վախենում նորություն փորձել: Նրա աշխատանքները ոճի և նյութի մշտական փորձարկումներ են, նոր գաղաթարներ և ձևեր գտնելու անդադար գործընթաց: Մի±թե սա չէ հաջողության գրավականը:

Հայաստանի մասին խոսելիս, Մաստերսկիխը հույս ունի, որ շուտով կկարողանա այցելել պատմական հայրենիք:

«Պապս ու հայրս հայ են: Հպարտ եմ, որ երակներումս հայի արյուն է հոսում»,- ասում է Նաստյան:

Անաստասիայի օրինակը վկայում է այն մասին, որ կյանքը գույների սպեկտր է, որտեղ մուգ երանգները փոխարինվում են բաց երանգներով, բայց ցանկացած պարագայում կարելի է վարպետորեն խառնել այդ գույներն ու նորանոր բարձունքների հասնել:

Լրահոս
0