Պուգաչովան խախտել է ավանդույթները. ինչ զգեստով է Պրիմադոննան պսակվել

© Sputnik / Екатерина ЧесноковаПевица Алла Пугачёва и телеведущий Максим Галкин
Певица Алла Пугачёва и телеведущий Максим Галкин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայտնի ռուս հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինն ու ռուսական էստրադայի լեգենդ համարվող երգչուհի Ալլա Պուգաչովան պսակադրվել են: Արարողությանը ներկա էին զույգի երեխաները:

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik. Հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինն  ու լեգենդար երգչուհի, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ալլա Պուգաչովան ամուսնացել են: Այդ մասին Instagram-ի իր էջում գրել է Գալկինը` տեղադրելով եկեղեցական արարողության տեսագրությունը:

«Լուսավոր և ուրախ իրադարձություն է մեզ մոտ: Մենք պսակադրվել ենք»,- գրել է Գալկինը:

Ձայնագրության մեջ երևում է, որ արարողությանը մասնակցում են զույգի երեխաները` Գարին և Ելիզավետան, որոնք ուշադիր հետևում էին, թե ինչ է տեղի է ունենում: Ալլա Բորիսովնան, բոլոր ավանդույթները խախտելով,  բաց վարդագույն երանգի` շպարի գույն, հարսանեկան զգեստ էր ընտրել:

 

Վերջին անգամ Պուգաչովան պսակվել էր Երուսաղեմի Սուրբ Երրորդություն եկեղեցում իր չորրորդ ամուսնու` Ֆիլիպ Կիրկորովի հետ: Մինչ այդ նա ամուսնացած է եղել Կրիստինա Օրբակայտեի հոր` Միկոլաս Օրբակասի, ռեժիսոր Ալեքսանդր Ստեֆանովիչի և պրոդյուսեր Եվգենի Բոլդինի հետ: Կիրկորովն ու Պուգաչովան իրենց ամուսնությունը գրանցել էին 1994 թվականի մարտին Սանկտ Պետերբուրգում:

Մաքսիմ Գալկինն ու Ալլա Պուգաչովան սկսել են հանդիպել 2001 թվականից, 10 տարի անց՝ ամուսնացել: 2013 թվականին նրանք երկվորյակ ունեցան:

Լրահոս
0