Ահազանգ. Երևանի մետրո է ներխուժել զինված մարդ. ոստիկանությունը ստուգում է իրականացնում

© Sputnik / Арам НерсесянУчения МЧС РА в метро
Учения МЧС РА в метро - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ահազանգեր են ստացվել երևանյան մետրոպոլիտենի տարբեր կայարաններում զինված մարդու առկայության մասին. ոստիկանությունը հսկողություն է իրականացնում:

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Արդեն 1 ժամից ավելի է՝ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակի հատվածում երթեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, վաղ առավոտյան Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ «Երիտասարդական» մետրոյից մի քաղաքացի՝ զինված դանակով և հրազենով, դուրս է եկել և սպառնում է քաղաքացիներին։


Ահազանգով ժամանած ոստիկանները, մինչ կպարզեին եղելությունը, հերթական ահազանգն է ստացվում, այս անգամ՝ «Շենգավիթ» մետրոյի կայարանի հատվածից։ Ոստիկանության մի խումբը մեկնում է «Շենգավիթ» մետրոյի հատված, որտեղ էլ սկսում են ճշտել ահազանգի ճշմարտացիությունը։

Կարճ ժամանակ անց նմանատիպ ահազանգ է ստացվում, այս անգամ Հանրապետության հրապարակի մետրոյի կայարանից, ու հիմա Ոստիկանությունը պարզում է, թե արդյո՞ք տեղեկությունը համապատասխանում է իրականությանը: Քաղաքացիների անվտանգությունից ելնելով՝ ժամանակավորապես երթևեկությունը Մետրոպոլիտեբի նշված հատվածում դադարեցվել է։

Լրահոս
0