Արոնյանը ՖԻԴԵ-ի մրցաշարում հաղթել է Անիշ Գիրիին. այս պահին նա գլխավորում է աղյուսակը

© AP Photo / Jeff RobersonЛевон Аронян
Левон Аронян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» վերջին՝ չորրորդ փուլում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակներով վստահորեն հաղթել է հոլանդացի Անիշ Գիրիին:

ԵՐԵՎԱՆ, 19 Նոյեմբերի — Sputnik. Իսպանական Մալյորկայում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» վերջին՝ չորրորդ փուլի մրցաշարը: Այս մասին տեղեկացնում է Armsport-ը

Չորրորդ տուրում Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակներով վստահորեն հաղթել է հոլանդացի Անիշ Գիրիին: Հոլանդացի գրոսմայստերն իր պարտությունն ընդունել է 27-րդ քայլում:

Այս հաղթանակից հետո Արոնյանն իր վարկանիշը հասցրել է 2808.9՝ զգալիորեն առաջ անցնելով հետապնդողներից:

Չորրորդ տուրից հետո Արոնյանը վաստակած 3 միավորով գլխավորում է աղյուսակը:

 

Լրահոս
0