Վանաձորյան թնջուկը լուծված է. ՀՎԿ-ն միացավ ՀՀԿ-ին

© ElqМамикон Асланян
Мамикон Асланян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վանաձորում ՀՎԿ-ն ներկայացնող Արկադի Փելեշյանն արձագանքել է քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի կոչին և համաձայնագիր ստորագրել:

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջի միջոցով տեղեկացրել է, որ երեկ Վանձորի ավագանու ՀՀԿ և ՀՎԿ անդամների միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել:

Սա նշանակում է, որ Վանաձորրի ավագանին արդեն կարող է քվորում ապահովել ու դրա նիստերը հակասահմանադրական չեն համարվի:

«Երեկ կոչով դիմել էի Վանաձոր համայնքի ավագանու խմբակցություններին՝ ավագանու նիստերին մասնակցության և մասնակցային կառավարման սկզբունքից ելնելով՝ կառավարման մաս կազմելու հորդորով. իմ կոչին արձագանքել է Վանաձորի ՀՎԿ տարածքային կառույցի ղեկավար և ավագանու անդամ Արկադի Փելեշյանը, որի հետ էլ կնքել ենք համագործակցության հուշագիր»,-գրել է Ասլանյանը։

Эдмон Марукян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Մարուքյան. «Վանաձորում պետք է նոր ընտրություններ սահմանվեն»

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի նոյեմբերի 10-ի կայացրած որոշումից հետո Վանաձորի ՀՀԿ-ՀՅԴ ավագանին այլևս չէր կարող առանց քվորում, 15 հոգով նիստեր գումարել, հետևաբար՝ Մամիկոն Ասլանյանը պետք է կամ ստանար այդ ձայները կամ հրաժարական տար:

 

Լրահոս
0