«Չինացի» ռոբոտը քննություն է հանձնել բժիշկ դառնալու համար

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Չինական «Սյաո Ի»–ն առաջին ռոբոտն է, որ պետական քննություն է հանձնել և բժշկական պրակտիկայի արտոնագիր ստացել, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստաընկերությունը։

Մասնագետները մեկ տարի շարունակ ռոբոտին նախապատրաստել են քննությանը` նրա հիշողության մեջ բեռնելով բժշկական դասագրքերի տեղեկությունները։ Ռոբոտը թեստն անցել է 10 հոգու հսկողության տակ և չէր կարող պատասխանները գտնել համացանցում, քանի որ նրան հատուկ չէին միացրել ցանցին։

Խնդիրները կատարելու համար ռոբոտը մոտ մեկ ժամ է ծախսել, այն դեպքում, որ առաջադրանքները կատարելու համար նախատեսված է 10 ժամ։

Ավելի վաղ Չինաստանում ռոբոտ-ատամնաբույն առաջին վիրահատությունն էր կատարել առանց մարդու մասնակցության։

 

 

Լրահոս
0