Ռաֆայել Նադալը՝ Իսպանիայի վերջին 50 տարիների լավագույն մարզիկ

© Sputnik / Ani Mejlumyan, Hasmik GrigoryanРафаэль Надаль
Рафаэль Надаль - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռաֆայել Նադալին Իսպանիայի վերջին 50 տարիների լավագույն մարզիկ մրցանակը կհանձնեն թագավորի ու թագուհու ներկայությամբ:

 

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալը «AS» պարբերականի կողմից ճանաչվել է Իսպանիայի վերջին 50 տարիների լավագույն մարզիկ: Մրցանակը հանձնվում է լրատվամիջոցի 50-ամյա գործունեության առթիվ: Այս մասին տեղեկացնում է Armsport-ը:

31-ամյա թենիսիստը իր կարիերայի ընթացքում նվաճել է 75 տիտղոս՝ ներառյալ «Մեծ սաղավարտի» 16 մրցանակները: Բացի այդ, Նադալը ևս 4 տիտղոս է նվաճել Իսպանիայի հավաքականում «Դեյվիսի Գավաթի» խաղարկությունում:

Իսպանացին Պեկինի Օլիմպիական խաղերի մենապայքարում նվաճել է ոսկե մեդալ, իսկ Ռիո դե Ժանեյրոյի խաղերում հաղթող է ճանաչվել զուգախաղում:

Մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին՝ Իսպանիայի թագավորի և թագուհու մասնակցությամբ:

 

Լրահոս
0