Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Նիկոլ Փաշինյան. «Չկա համայնք, չկա պրոբլեմ»

© Sputnik / Asatur YesayantsНикол Пашинян в гостях у радио Sputnik Армения
Никол Пашинян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Համայնքների խոշորացումը լա՞վ է, թե՞ վատ. այս հարցի պատասխանը ոչ ոք չգիտի, վստահեցնում է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերի 20-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ Փաշինյանը խոսել է համայնքների խոշորացման մասին և նշել, որ երբ 2016 թվականին երեք փունջ խոշորացվեց, իրենց դիրքորոշումը հետևյալն էր` որոշ ժամանակ սպասել արդյունքների, նոր տենել` արժե արդյո՞ք շարունակել գործընթացը, թե ոչ։

«Այսօր կառավարման արդյունավետության տեսանկյունից որևէ վստահություն չկա, որ դրական միտում ունենք»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի, հակառակը` հարմարվում ենք այն մտքի հետ, որ խոշոր գյուղերը փոքրանալու են, փոքրերն ավելի են փոքրանալու, իսկ ավելի փոքրերը ոչնչանալու են։

«Ստացվում է` չկա համայնք, չկա պրոբլեմ»,- ասում է Փաշինյանը։

Լրահոս
0