Ճշմարտությունը` Ջրարբիի դպրոցի մասին. մարզպետարանը բացահայտում է ոչ դպրոցական իրողություններ

© Sputnik / Armenuhi Mkhoyan Начальная школа Джаджуравана
Начальная школа Джаджуравана - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արմավիրի մարզպետը խոստացել է 10 օրում լուծել Ջրարբի գյուղի դպրոցի ջեռուցման խնդիրը, գյուղացիները պատրաստ են սպասել։ Իսկ մինչ այդ մարզպետարանը բացահայտում է դպրոցի շենքի մասին ոչ այնքան դպրոցական ճշմարտություններ։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Ծնողները մարզպետարանին փակուղի են տարել, ինչի արդյունքում մարզպետը մեկնել է Ջրարբի, հանդիպել ու լսել գյուղի բնակիչների պահանջները և խոստացել 10 օրվա ընթացքում դպրոցն ապահովել կենտրոնացված ջեռուցման համակարգով։

«Ծնողները հանդարտվել են, ասել են` վաղվանից երեխաները կգան դպրոց, 10-15 օրվա ընթացքում, եթե ջեռուցում չանցկացնեք, նորից ենք դասադուլ անելու»,– ասաց Սայադյանը և հավելեց. «Եթե մարզպետը խոստացել է, ուրեմն կանի»։

Средняя школа Дебета - Sputnik Արմենիա
Դասադուլ և բողոքող ծնողներ. Ջրարբիում գյուղացիների համբերությունը հատել է

Մարզպետարանի ներկայացուցիչը մեզ հետ զրույցում հերքեց նաև ծնողների հայտարարություններն այն մասին, որ դպրոցի պատուհանները փակելու համար աշակերտներից պոլիէթիլենային թաղանթի գումար են հավաքում։

«Պոլիէթիլենային թաղանթները գնել է հենց ինքը` անձամբ տնօրենը, ես դա հստակ եմ ասում»,– ասաց նա` միաժամանակ չհերքելով ծնողների հայտնած մեկ այլ տեղեկություն. Այն, որ դպրոցը սանհանգույց չունի։

Գայանե Սայադյանի խոսքով` խնդիրն այն է, որ Ջրարբիի դպրոցի շենքն ընդհանրապես դպրոց չէ։ Այն ժամանակին պատկանել է թռչնաբուծարանին, իսկ երբ գյուղին դպրոց է հարկավոր եղել, հարմարեցվել է որպես այդպիսին։

«Դա եղել է թռչնաֆաբրիկայի կից կառույցներից մեկը, որը երկու տարի է, ինչ նվիրվել է համայնքին։ Այդ շենքը որպես դպրոց գործելու լիցենզավորում էլ չունի։ Ուղղակի համայնքը մեծ է, աշակերտների թիվը շատ է, մի կերպ պահում էինք, մինչև այդ շենքը նվիրեին»,– ասաց Սայադյանը` հավելելով, որ մինչև գարուն դպրոցն արդեն պետական գրանցում կստանա։

Նշենք, որ նախկին թռչնաբուծարանի շենքն այսօր Ջրարբի համայնքի միակ դպրոցն է։

Հիշեցնենք` այսօր առավոտից Ջրարբիի դպրոցում դասադուլ էր հայտարարված։ Գյուղի բնակիչները սպառնում էին փակել գյուղով անցնող հանրապետական նշանակության ավտոմայրուղին` մարզպետից պահանջելով լուծել գյուղի դպրոցի շենքային պայմանները։

Լրահոս
0