00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սահմանները բացել, ատոմակայանը փակել. ի՞նչ կստորագրեն ՀՀ–ն ու ԵՄ–ն. համաձայնագրի վերլուծություն

© Пресс-служба Президента РАСерж Саргсян и Дональд Туск
Серж Саргсян и Дональд Туск - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիան վերլուծել է Հայաստան–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի բնօրինակը (357 էջ անգլերենով) և ներկայացնում է փաստաթղթի հիմնական դրույթները` նշելով սկզբունքային տարբերությունը ԵՄ–ի հետ նախորդ՝ ասոցացման մասին համաձայնագրի հետ, որի կնքումը տապալվեց երեք տարի առաջ։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Հայաստանը կստորագրի ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Բրյուսելում նոյեմբերի 24-ին Արևելյան գործընկերության գագաթնաժողովին։ Արևելյան գործընկերությունը միավորում է ԵՄ-ն ու 6 հետխորհրդային երկրները (Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան)։

Համաձայնագիրը, բացառությամբ համապարփակ և ընդլայնված առևտրի մասին բաժնի, մեծ մասամբ կրկնում է ասոցացման պայմանագիրը, որը Հայաստանն ու Եվրամիությունը նախապատրաստել էին 2013 թվականին։

Президент РФ В. Путин встретился с президентом Армении С. Саргсяном - Sputnik Արմենիա
ԵՄ-ի հետ Հայաստանի պայմանագիրը. ինչու դա Ռուսաստանի խնդիրը չէ

Հայկական ապրանքների համար պահպանվում է GSP+ արտահանման արտոնյալ ռեժիմը դեպի ԵՄ (համաձայնագիրն այն չեղարկել չի պահանջում)։

ԵՄ-ի հետ Հայաստանի համաձայնագիրը Մոլդովայի և Վրաստանի ասոցացման պայմանագրերից հիմնականում տարբերվում է ազատ առևտրի մասի բացակայությամբ։ Սակայն կա ևս երկու ուշագրավ դրվագ։

Առաջինը` Հայաստանը պարտավորվում է կազմել Մեծամորի ատոմակայանի փակման գրաֆիկը (թեև որևէ կոնկրետ ժամկետ չի նշվում)։

Երկրորդը` «կողմերը միջոցներ են ձեռնարկելու սահմանները բացելու համար»։ Որպես համեմատություն՝ նշենք, որ Վրաստանի և Մոլդովայի դեպքում նման ձևակերպումներ չկան։ Փոխարենը՝ նրանց հետ ԵՄ-ն պատրաստակամություն է հայտնում հարգելու նրանց տարածքային ամբողջականությունը։ Իսկ Վրաստանի դեպքում առանձնակի խոսվել է, որ պետք է հարգել և ճանաչել նրա` միջազգայնորեն ճանաչված սահմանները։

Հայաստանի պարագայում նման ձևակերպումներ չեն կիրառվում։ Արցախյան հակամարտության կարգավորման համար կա միայն ընդհանուր հղում ԵԱՀԿ Հելսինկյան ակտի սկզբունքներին (ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք)։

Համաձայնագրի տեքստը բաղկացած է 8 մասից։

Մաս առաջին. համագործակցության նպատակները և ընդհանուր սկզբունքները

Դրանց թվում կարելի է առանձնացնել հետևյալը՝

  • ամրապնդել Կողմերի միջև համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունն ու համագործակցությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների և սերտ կապերի վրա;
  • նպաստել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության և քաղաքական, տնտեսական ու ինստիտուցիոնալ կայունության ամրապնդմանը;
  • խթանել, պահպանել և ամրապնդել խաղաղությունը և կայունությունը և՛ տարածաշրջանային, և՛ միջազգային մակարդակներով, այդ թվում` լարվածության աղբյուրները վերացնելու համար ջանքերը համախմբելու, սահմանային անվտանգությունը ուժեղացնելու միջոցով, ինչպես նաև միջսահմանային համագործակցությունն ու բարիդրացիական հարաբերությունները խթանելով.
  • ընդլայնել համագործակցությունն ազատության, անվտանգության և արդարադատության ոլորտում` նպատակ ունենալով ամրապնդել օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը.
  • ընդլայնել շարժունակությունը և տարբեր երկրների մարդկանց միջև շփումը.
  • աջակցել Հայաստանի Հանրապետությանը՝ մոտարկելու իր օրենսդրությունը Եվրոպական միության հետ, առկա տնտեսական ներուժին սատարելու համար.
  • հաստատել առևտրի ոլորտում ընդլայնված համագործակցություն։

Բացի այդ, կողմերը պարտավորվում են պայքարել կոռուպցիայի, կազմակերպված հանցագործության և ահաբեկչության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ (այդ թվում` ԵՄ քիմիական, կենսաբանական, ճառագայթային և ատոմային ռիսկերի նվազեցման Գերազանցության կենտրոնի շրջանակում)։

Մաս երկրորդ. քաղաքական երկխոսություն և բարեփոխումներ

Ներքին բարեփոխումների ուղղություններն են՝ ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների ամրապնդում, կոռուպցիայի դեմ պայքար, դատական համակարգի, Արդարադատության նախարարության, իրավապահ մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացում;

Сурен Саргсян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Սարգսյան. ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման գործընթացը կտևի 3-4 տարի

Արտաքին քաղաքականության մեջ կողմերը պարտավորվում են ամրապնդել համագործակցությունը, առաջին հերթին միջազգային կազմակերպություններում Հայաստանի պարտավորությունների շրջանակում։

Կողմերը համաձայնում են սերտորեն համագործակցել ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների կանխարգելման շուրջ։

Հակամարտություններ. կողմերը պարտավորվում են.

ամրապնդել պրակտիկ համագործակցությունը հակամարտությունների կանխարգելման հարցում։ Հիշատակվում է Հայաստանի հնարավոր մասնակցությունը ԵՄ-ի կառավարման աշխատանքներին՝ քաղաքացիական և ռազմական ճգնաժամերի ոլորտում:

Քայլեր ձեռնարկել սահմանները բացելու, բարիդրացիական հարաբերությունները զարգացնելու և անդրսահմանային առևտրի ուղղությամբ:

Մաս երրորդ. արդարադատություն, ազատություն և անվտանգություն

Այս մասը հոդվածներ է ներառում օրենքի գերակայության ու մարդու իրավունքների ամրապնդման, անձնական տվյալների պաշտպանության, ինչպես նաև համագործակցություն՝ անօրինական միգրացիայի, կոռուպցիայի և կազմակերպված հանցագործության, թմրանյութերի ապօրինի տեղափոխման, փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարում։

Վիզային ռեժիմի մասին

Կողմերը պատրաստ են հետայսու ևս վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագրի շրջանակում նպաստել մարդկանց ազատ տեղաշարժին, իսկ անհրաժեշտ ժամկետներում՝ նաև երկխոսություն սկսել վիզային ազատականացման վերաբերյալ (սահմանային անվտանգության արդյունավետ վերահսկողության դեպքում)։

Միևնույն ժամանակ կողմերը կհամագործակցեն չվերահսկվող միգրացիայի դեմ պայքարում, այդ թվում՝ ռեադմիսիայի մասին համաձայնագիրը կիրառելով։

Մաս չորրորդ. տնտեսական համագործակցություն

  • Հայաստանն այստեղ «պետք է լրացուցիչ քայլեր ձեռնարկի` արդյունավետ գործող շուկայական տնտեսությունը զարգացնելու» համար և իր տնտեսական ու ֆինանսական կարգավորումներն ու քաղաքականությունը համապատասխան դեպքերում Եվրոպական միությանն աստիճանաբար մոտարկելու ուղղությամբ։
  • Եվրոպական միությունը կաջակցի Հայաստանի Հանրապետությանը՝ ապահովելու կայուն մակրոտնտեսական քաղաքականություն, պահպանելու Կենտրոնական բանկի անկախությունը, գների, փոխարժեքի, պետական ֆինանսների, վճարային հաշվեկշռի կայունությունը։
  • Կողմերը պետք է համագործակցեն պետական հատվածի ներքին հսկողության և աուդիտի իրականացման հարցում, այդ թվում` հարկային համակարգի, ինչպես նաև վիճակագրական տվյալների հավաքագրման և փոխանակման հարցում։

Մաս հինգերորդ. համագործակցության այլ ուղղություններ

Տրանսպորտի ոլորտում համագործակցությունը ենթադրում է, մասնավորապես, հաղորդակցության նոր ուղիներ, ինչպես նաև արդյունավետ, ապահով և անվտանգ փոխադրումների խթանում։

Էներգետիկայի ոլորտում համագործակցությունը ենթադրում է էներգիայի աղբյուրների և մատակարարների դիվերսիֆիկացում (այս կետը տիպային է նաև Վրաստանի ու Մոլդովայի համար), վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման, էներգաարդյունավետության և էներգախնայողության խթանում, էներգիայի և տարածաշրջանային շուկաներում ինտեգրման շուրջ համագործակցության խթանում և այլն։

Флаги Армении и ЕС - Sputnik Արմենիա
ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Հայաստանին նոր տնտեսական «անակնկալներ» կմատուցի

Ամենահետաքրքիրն այս հատվածում (եթե ոչ ամբողջ Համաձայնագրում)` Հայաստանի կողմից Մեծամորի ԱԷԿ-ի փակման գրաֆիկ կազմելու պարտավորությունն է, այն է. «Անհապաղ հաստատել Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակումն ու անվտանգ ապագործարկումը և այդ առումով ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի վաղաժամկետ ընդունումը՝ հաշվի առնելով նոր հզորությամբ դրա փոխարինման անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը և կայուն զարգացման պայմաններն ապահովելու նպատակով»;

Կողմերը պատրաստակամություն են հայտնում համագործակցել նաև այլ ոլորտներում, այդ թվում բնապահպանության, զբոսաշրջության, գյուղատնտեսության, հանքարդյունաբերության և նորարարության։ Ուշադրություն է դարձվել նաև սպառողների պաշտպանության, առողջապահության, աշխատանքի և զբաղվածության, աշխատաշուկայում սոցիալական աջակցման և հավասար հնարավորությունների վրա։

Կողմերը հատուկ ուշադրություն են դարձնելու մասնագիտական և բարձրագույն կրթությանը, ինչպես նաև մասնագետների վերապատրաստմանը։

Մաս վեցերորդ. առևտուր և առևտրին առնչվող հարցեր

Այս մասը Համաձայնագրի առավել ծավալուն հատվածն է (չհաշված հավելվածները)

Հիմնական իրավական բազան 1994 թվականի ապրիլի 15-ին կնքված «Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին» Մարաքեշի համաձայնագիրն (ԱՀԿ համաձայնագիր) ու 1994 թվականի Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագիրն են (ՍԱԳՀ 1994)։

  • Կողմերը պարտավորվում են խտրականություն չկիրառել իրենց շուկաներում միմյանց ապրանքների նկատմամբ, լինի դա տուրքերի, քվոտաների, լիցենզիաների կամ այլ սահմանափակումների ձևով, ինչպես նաև արգելիչ տուրքեր չկիրառել սեփական ապրանքների արտահանման համար։
  • Կողմերը պատրաստակամություն են հայտնում վերացնելու տեխնիկական խոչընդոտները առևտրի համար, համագործակցել սանիտարական և բուսասանիտարական հսկողության ոլորտում։

Ներդրումներ

Երկկողմ ներդրումները դյուրացնելու նպատակով Կողմերը ոչ ուշ, քան Համաձայնագիրն ուժի մտնելուց երեք տարի հետո և այդուհետ պարբերաբար համատեղ գնահատում են ներդրումային միջավայրն ու ներդրումների վերաբերյալ իրավական դաշտը:

Այդ գնահատման հիման վրա Կողմերը հաշվի են առնում բանակցություններ սկսելու հնարավորությունը՝ սույն Համաձայնագիրը ներդրումների, այդ թվում` ներդրումների պաշտպանության վերաբերյալ դրույթներով լրացնելու համար:

Մեծ ուշադրություն է դարձվել հեղինակային իրավունքների պաշտպանությանը։

Մաս յոթերորդ. ֆինանսական աջակցություն և պայքար խարդախության դեմ

Այդ գլխում, մասնավորապես, Հայաստանի համար նշվում է ԵՄ-ի դրամաշնորհային միջոցների, ինչպես նաև Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և այլ կազմակերպությունների վարկերի հետագա հասանելիությունը։

Մաս ութերորդ. ինստիտուցիոնալ, ընդհանուր և ամփոփիչ դրույթներ

Այստեղ խոսվում է Գործընկերական խորհրդի ստեղծման, կառուցվածքի և աշխատանքի մասին, խորհուրդը գնահատելու է Համաձայնագրի իրականացումը։

Հայաստանի և ԵՄ-ի միջև համապարփակ և ընդլայնված համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրվելու է անժամկետ։

Փորձագիտական գնահատական.

Քաղաքականություն

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ այս Համաձայնագիրը Մտադրությունների մասին պայմանագիր է, որում Հայաստանի գլխավոր «մեսիջն» այն է, որ երկիրը պատրաստ է գնալ եվրոպական արժեքների ուղղությամբ։

Նույնպիսի արժեքների ժամանակին ձգտում էր Ռուսաստանը` հռչակելով «Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ» հայեցակարգը։

«Այս պայմանագիրը խիստ տարբերվում է Ասոցացման մասին պայմանագրի նախագծից։ Այստեղ հիմնականում մնացել է քաղաքական բլոկը։ Առավել կարևոր է լինելու այն, թե այս կետերը, որոնք ամբողջ աշխարհում, այդ թվում` Ռուսաստանում ընկալվում են որպես արևմտյան արժեքներ (ժողովրդավարության ամրապնդում, մարդու իրավունքներ), ինչպես են իրականացվելու», — ասաց Հակոբյանը։

Հայաստանը ստանձնում է օրենսդրության փոփոխության ոլորտում որոշակի պարտավորություններ` սկսած ընտրություններից, վերջացրած կենցաղով։ Իսկ եվրոպացիները որպես գործընկեր վերահսկման որոշակի մեխանիզմներ են ստանում։

«Գրեթե բոլոր պարտավորությունները, որոնք նշված են Համաձայնագրում, Հայաստանն, այսպես թե այնպես, արդեն ունեցել է։ ԱՊՀ բոլոր երկրները 90-ականների կեսերին դրանց մեծ մասը նշում էին Եվրոպայի հետ համաձայնագրերում։ Այսօր իրավիճակը փոխվել է, այդ պայմանագրերն ադապտացվում են», — ասաց Հակոբյանը։

Օրինակ, կապված մարդու իրավունքների, ընտրությունների հետ և այլն։ Հայաստանը զգալի պարտավորություններ է ստանձնել` դառնալով Եվրոպայի խորհրդի անդամ։ Սակայն դա չի նշանակում, որ երկիրը «ժողովրդավարության կղզյակ է» դարձել։ Եթե հասարակությունը նման բարեփոխումների անհրաժեշտություն չի զգում, ապա մարդկանց չի կարելի ստիպել ընդունել դրանք, անկախ արտաքին ճնշումներից, ավելացրեց նա։

Տնտեսություն

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը կարծում է, որ Համաձայնագիրն ավելի տեսական, դեկլարատիվ բնույթ է կրում, քան ասոցացման Պայմանագրերը, որոնք ստորագրել են Ուկրաինան, Մոլդովան և Վրաստանը։

Саммит ЕС в Брюсселе. День второй - Sputnik Արմենիա
Եվրոպայի հետ համաձայնագիր կնքելու Երևանի փորձը. արդյո՞ք հայկական բիզնեսը կշահի

«Սակայն կարելի է այնպիսի կետեր առանձնացնել, որոնց պարագայում, ինստիտուցիոնալ բարեփոխումների դեպքում, մեր տնտեսությունը կկարողանա քայլ առաջ կատարել», — ասաց Մարգարյանը։

Համաձայնագրի մեջ, նրա խոսքով, նշվում է, որ կողմերը կշարունակեն ներկրվող ապրանքների նկատմամբ կիրառել առկա մաքսային ռեժիմը։

«Նշանակում է, որ Հայաստանը չի խախտում ԵԱՏՄ մաքսային կարգավորումները, մյուս կողմից էլ՝ ԵՄ-ն մեզ համար կպահպանի GSP+ ռեժիմը, որը զրոյական կամ արտոնյալ մաքսատուրքեր է սահմանում մոտ 6 հազար անուն ապրանքների արտահանման համար»։

Ուստի, GSP+-ով հանդերձ, Հայաստանը Համաձայնագրի շրջանակում ավելի շահավետ դիրքում է, քան Ուկրաինան, Մոլդովան կամ Վրաստանը։

Էներգետիկայի ոլորտում բավականին կոնկրետ է դրված Մեծամորի ատոմային էլեկտրակայանի փակման հարցը, մյուս կողմից նշվում է, որ պետք է ճանապարհային քարտեզ մշակել նոր հզորություններով դրա փոխարինման համար, երկրի կայուն զարգացումն ապահովելու նպատակով։

«Անուղղակիորեն նշանակում է, որ չի բացառվում նոր ԱԷԿ-ների ստեղծումը, որոնք հիմնված կլինեն ժամանակակից և մրցունակ տեխնոլոգիաների վրա», — ասաց Մարգարյանը։

Եվ մեկ շեշտադրում է արվել փոքր և միջին բիզնեսի զարգացման վրա։ Հայաստանը պետք է իրացնի փոքր և միջին բիզնեսի զարգացման ռազմավարությունը։

Նրա գնահատմամբ` Համաձայնագիրը կարող է շահավետ կերպով լրացնել Եվրասիական միության շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները և դիվերսիֆիկացնել սպառման շուկաները Հայաստանի համար (այդ թվում ավելի բարձրարժեք ու տեխնոլոգիական ապրանքների և ծառայությունների համար)։ Դա չի խանգարի Երևանին ընդլայնել ավանդական ապրանքների` գյուղատնտեսական, արդյունաբերական արտադրանքի, տեքստիլի և այլնի արտահանումը դեպի ԵԱՏՄ շուկաներ։

Նշենք, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի բնօրինակի անգլերեն տարբերակը 476 էջ է։ ՀՀ ԱԳՆ-ի ավելի վաղ հրապարակած ոչ պաշտոնական` հայերեն տարբերակը` 476 էջ (1590 հավելվածներով)։

Լրահոս
0