Ամուսնության ոչ պատահական օր. Ալեքսիս Օհանյանի կինը բացահայտել է նոյեմբերի 16–ի գաղտնիքը

© Sputnik / Andranik GhazaryanАлексис Оганян и Серена Уильямс. Свадьба
Алексис Оганян и Серена Уильямс. Свадьба - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թենիսիստ Սերենա Ուիլյամսն ու գործարար Ալեքսիս Օհանյանը պատահական չեն ընտրել նոյեմբերի 16–ը որպես հարսանիքի օր։ Այդ մասին հարսանիքից քիչ առաջ Vogue ամսագրին հայտնել է ապագա միսիս Օհանյանը։

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Թենիսիստ Սերենա Ուիլյամսն ու գործարար Ալեքսիս Օհանյանը ամուսնական արարողության օրն ընտրել են Ալեքսիսի մոր պատճառով, գրում է Daily Mail օնլայն պարբերականը` հղում անելով Vouge ամսագրում Սերենայի հարցազրույցին։

Семейное фото Алексис Оганян Серена Уильямс и Олимпия Оганян - Sputnik Արմենիա
Միլիոնատեր Օհանյանը հարսանիքն ԱՄՆ-ում. ինչպես է անցել շքեղ հանդիսությունը. լուսանկարներ

«Ալեքսիսի մայրը կյանքից հեռացել է ինը տարի առաջ։ Մենք էլ շատ ինք ուզում, որ նա որևէ կերպ ներկա լինի հարսանիքին։ Նոյեմբերի 16–ին նրա ծննդյան օրն է, դրա համար էլ այդ օրն է ընտրվել»,– ասել է Սերենան։

Նա ընդգծեց, որ այդ օրը նրա ներկայությունը զգացվում էր։

2017 թվականի ապրիլի 19–ին հայտնի դարձավ, որ Սերենան երեխայի է սպասում։ Երեխայի հայրն ամերիկահայ գործարար Ալեքսիսի Օհանյանն է։ Նշանադրության մասին ՈՒիլյամսը հայտնել է անցած տարվա դեկտեմբերի վերջին։

Աղջիկը ծնվել է սեպտեմբերին 2–ին։ Երեխային Ալեքսիսի պատվին անվանեցին Ալեքսիս Օլիմպիա Օհանյան։

Լրահոս
0