Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Վարդանյան. «ԱԺ–ում կա ընդդիմություն, որի գործն է քննադատելը»

© Sputnik / Asatur YesayantsАгван Варданян
Агван Варданян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը խոսել է ըննդիմության մասին։

Աղվան Վարդանյան
Լրագրողներն Աղվան Վարդանյանին հարցրին` ի՞նչ կարծիք ունի ընդդիմադիր խմբակցությունների տեսակետների մասին, որ այս կառավարությունը ձախողել է, և բյուջեում մատնանշած տնտեսական աճը որևիցե ձևով տեսանելի չէ, այդ դեպքում ի՞նչ խղճով է ՀՅԴ-ն սեղմելու «կողմ» կոճակը 2018-ի բյուջեի նախագծին:

«ԱԺ-ում կա ընդդիմություն, և ընդդիմությունը պետք է երբեմն լինի մոլի՝ այդ բառի տարբեր իմաստներով»,- ասաց Վարդանյանը:

Ըստ նրա` «նրանց գործն է քննադատելը և չտեսնելու տալ ռեալ փաստերը»:

«2016-ին ունեցել ենք 0.2 տոկոս տնտեսական աճ: Խնդրում եմ՝ նայեք այդ ժամանակ ինչպես են քվեարկել, այս տարվա համար նախատեսված է 3.2 տոկոս, իսկ եկող տարի՝ 4.5 տոկոս: Թեկուզ փոքր չափով, բայց կայունանալու է արտաքին պարտքը, թեկուզ ոչ շատ շոշափելի, բայց փոխվում է հարաբերակցությունը ընթացիկ և կապիտալ ծախսերի»:

Լրահոս
0