Անձրևին ու ձյանը կգումարվի նաև ցուրտը. եղանակի կանխատեսում

© Sputnik / Asatur YesayantsВ Ереване пошел первый снег, 2016г.
В Ереване пошел первый снег, 2016г. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա 3 օրվա եղանակի կանխատեսումը, որի համաձայն` օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 21-ին Շիրակում, Արագածոտնում, Արարատում և Արմավիրում, 22-23-ը՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: 22-ին լեռնային շրջաններում, 23-ին նաև նախալեռնային շրջաններում սպասվում են տեղումներ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վ արագության, նոյեմբերի 21-22-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, 22-ին լեռնային շրջաններում՝ բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն:

«Օդի ջերմաստիճանը 22-23-ը կնվազի 10-15 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում նոյեմբերի 21-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև, 22-23-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Այսօր` նոյեմբերի 21-ին, մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 13-15, գիշերային ժամերին` 5-7 աստիճան տաքություն։

Լրահոս
0