Արմավիրում 80-ամյա տղամարդը գրություն է փորագրել պատին ու ինքնասպանություն գործել

© Sputnik / Asatur YesayantsПолиция и скорая помощь
Полиция и скорая помощь - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արմավիր քաղաքում 80-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել` նախապես պատին գրություն թողնելով։ Այս տեղեկությունները Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանությունից։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 19-ի երեկոյան իր տանը` անկողնու մեջ, հայտնաբերվել է Արմավիրի մարզի 80-ամյա բնակչի դին։

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ նույն օրը, ժամը 19-ին ահազանգ է ստացվել, որ 18։30-ի սահմաններում հայտնաբերվել է 1937 թ-ի ծնված Գ.Գ.-ի դիակը։

Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ նա անկողնու մեջ պառկած ինքնասպանություն է գործել էլեկտրահարվելու միջոցով՝ էլեկտրալարը փաթաթելով ձեռքին։ Ննջասենյակի պատին հայտնաբերվել է փորագրություն` հետևյալ գրությամբ. «Խնդրում եմ ոչ մեկին չմեղադրել»։

Կատարվում է քննություն, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Լրահոս
0