Էջմիածնի գերեզմանատանը 55–ամյա քաղաքացուն գտել են կախված վիճակում. նրա դին այրված է

© Photo/Sona BarseghyanДежурная часть Полиции РА
Дежурная часть Полиции РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դատաբժշկական փորձաքննությունը կպարզի` Էջմիածնում կախված վիճակում հայտնաբերված այրված 55-ամյա քաղաքացին ինքնասպանություն է գործել, թե՞ ոչ։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Երեկ` նոյեմբերի 20–ին, ժամը 15:30-ի սահմաններում Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ «Պետտնկարան» կոչվող տարածքում գտնվող գերեզմանատանը գերեզմանի տանիքի ամրակից տղամարդու դի կա կախված: Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Ժամանելով նշված վայր`ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ, 55-ամյա Արայիկ Հարությունյանի՝ մետաղալարով կախված և հրկիզված դին:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Դիակի հայտնաբերման մասին Ոստիկանություն ահազանգել է էջմիածնի քաղաքապետարանի «Բարեկարգում» տնօրինության տնօրեն Մուրադ Խաչատրյանը:

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 20-ին Արմավիրի մարզում կախված և այրված տղամարդու դիակի հայտնաբերման փաստով:

Լրահոս
0