ԱԺ–ի մոտ ավտոմեքենաներ են այրվել. որն է պատճառը

© Sputnik / Асатур ЕсаянцПолицейские расчистили проспект Баграмяна
Полицейские расчистили проспект Баграмяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Այսօր կեսօրին հրդեհ է բռնկվել ՀՀ ԱԺ–ի շենքի մոտ կայանված ավտոմեքենաներում։ ԱԻՆ–ը պարզել է հրդեհի հնարավոր պատճառը։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Երևանում` Բաղրամյան–Դեմիրճյան փողոցների խաչմերուկում, այսօր կեսօրին, հրդեհվել են կայանված Mercedes և Nissan March մակնիշի ավտոմեքենաները։

ՀՀ ԱԻՆ–ից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Mercedes ավտոմեքենան այրվել է  ամբողջությամբ, իսկ Nissan March ավտոմեքենայում այրվել է միայն բեռնախցիկը։ Հրդեհը հաջողվել է մարել։ Իրականացվում է հերդեհատեխնիկական քննություն։

Մինչ այդ, սակայն, ԱԻՆ–ից հայտնում են, որ նախնական վարկածով, հրդեհը բռնկվել է Mercedes ավտոմեքենայում վառելիքի արտահոսքի և ավտոմեքենայի մեխանիզմում հնարավոր կայծի պատճառով։ Այնուհետև հրդեհը փոխանցվել է նաև հարևանությամբ կայանված Nissan March ավտոմեքենային։

Տուժածներ չկան։

Լրահոս
0