00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:13
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:46
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամն ուշացնում է, բայց չի չարաշահում

© Sputnik / Asatur YesayantsВоеннослужащие одной из воинских частей Тавушской области Армении
Военнослужащие одной из воинских частей Тавушской области Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«1000 դրամների» հիմնադրամ պայմանական անունը ստացած «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է մամուլում առկա լուրերն այն մասին, որ հանրության գումարները գրպանվում են և շահառուներին չեն հասնում։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Շուրջ մեկ տարի ՀՀ յուրաքանչյուր աշխատող ամեն ամիս իր աշխատավարձից 1000 դրամ է փոխանցում «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։

Մեկ տարի առաջ բուռն քննարկումների արդյունքում ստեղծված այս հիմնադրամը շուրջ մեկ տարի անց դարձյալ հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում։ Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն` դրա գործունեության մեջ չարաշահումներ կան, գումարները շահառուներին չեն հասնում։

Вооруженные силы РА - Sputnik Արմենիա
«Ժամանակ». կասկածի տակ է 1000 դրամների հասցեական լինելը

Հիմնադրամի ստեղծման առաջին իսկ օրից ՀՀ իշխանությունները վստահեցնում էին, որ այն աշխատելու է բաց, թափանցիկ ու հաշվետու է լինելու հանրության առաջ։ Ընդ որում, ըստ գործող կարգի` հաշվետվությունները պետք է հրապարակվեն յուրաքանչյուր 3 ամիսը մեկ անգամ։

2017թ–ի հունվարի 1-ից գործող հիմնադրամի առաջին հաշվետվությունը հրապարակվել է ապրիլի 27-ին, երկրորդը` հուլիսի 7-ին։ Իսկ երրորդն առ այսօր չի հրապարակվել, ինչն էլ, թերևս, տարատեսակ մեկնաբանությունների առիթ է դարձել։

Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հարություն Բերբերյանը մամուլում տարածված լուրերը Sputnik Արմենիայի հետ զրույցում «աբսուրդ» որակեց` վստահեցնելով, որ հիմնադրամի գործունեության կարգը չարաշահման որևէ հնարավորություն չի ընձեռում։

«Մենք աշխատում ենք հետևյալ կերպ. աշխատավարձերից հավաքված 1000 դրամները ՊԵԿ–ից փոխանցվում են գանձապետարան, գանձապետարանից` ԿԲ, որտեղից էլ արդեն` հիմնադրամի հաշվեհամարին։ Առձեռն գումար որևէ մեկին չի տրվում, բոլոր հատկացումները կատարվում են անկանխիկ փոխանցումով` յուրաքանչյուր զինծառայողի կամ նրա ընտանիքի անդամի անունով բացված հատուկ հաշվեհամարներին»,– ասաց Բերբերյանը։

Ինչ վերաբերում է երրորդ եռամսյակի հաշվետվության ուշացմանը, մեր զրուցակիցը վստահեցրեց, որ որևէ խնդիր չկա, և այն առաջիկայում արդեն կտեղադրվի հիմնադրամի կայքում։

Ի դեպ, հիմնադրամի կայքում ամեն օր թարմացվում է հավաքագրված ու բաշխված գումարի մասին տեղեկատվությունը։ Այսպես` նոյեմբերի 21-ի դրությամբ հավաքագրված գումարը կազմում է 4 472 357 607 դրամ, զինծառայողներին ու նրանց ընտանիքներին տրամադրված գումարը` 299 200 000։

Драм - Sputnik Արմենիա
Բանակի 1000 դրամները հավաքվել են, բայց դեռ չեն հաշվարկվել

Հիմնադրամի պաշտոնական կայքում հրապարակված տարվա առաջին 2 եռամսյակների հաշվետվությունների համաձայն`6 ամսվա ընթացքում փոխհատուցում է տրամադրվել 26 զոհված և 3 հաշմանդամ զինծառայողի ընտանիքների։

Դրանցից 12-ը կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներ են, որոնցից յուրաքանչյուրին, ըստ գործող կարգի, հատկացվել է 58 մլն. ՀՀ դրամ։ Չորսը` պայմանագրային զինվորական ծառայության ենթասպայական կազմերի զինծառայողներ են, որոնցից յուրաքանչյուրին հատկացվել է 70 մլն. ՀՀ դրամ, 6-ը` սպաներ են, որոնց հասանելիք հատուցումը սահմանվել է 82 մլն. ՀՀ դրամ:

3 հաշմանդամ զինծառայողները ևս, ըստ զինվորական կոչման, ստացել են 70, 58 և 41 մլն դրամի աջակցություն։

Ի դեպ, այս գումարը զինծառայողներին ու նրանց ընտանիքիներին հատկացվում է ոչ թե միանվագ,այլ  մաս–մաս` 10 կամ 5 մլն–ը (կախված զինվորական կոչումից) միանվագ, մնացած գումարը` ամսական 150-300 հազարական դրամի չափով:

Հիմնադրամում առկա չարաշահումների մասին ահազանգերի հարցով մենք դիմեցինք նաև ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին։

Պատգամավորը հիմնադրամին ուղղված քննադատությանը լուրջ չի վերաբերվում։ «Կարծում եմ այն գումարները, որոնք մենք ուղղում ենք այդ հիմնադրամին, արդարացված են, որովհետև այն նպատակները, որոնք դրված են հիմնադրամի կանոնադրական սկզբունքներում չափազանց մարդասիրական են, ազգասիրական և ունեն այն ներուժը, որ ծանր վիճակում հայտնված մեր զինվորներին, մեր քաղաքացիներին նեցուկ լինել»,– ասաց Մինասյանը։

Հաշվետվության ուշացումը ևս Գագիկ Մինասյանին չի անհանգստացնում։ Դա, նրա համոզմամբ, պայմանավորված է ֆինանսական մեծ հոսքերով, ինչն էլ կառավարելու ու հաշվառելու համար հիմնադրամի աշխատակազմին ժամանակ է հարկավոր։

Իսկ հիմնադրամի ղեկավարներին ԱԺ հրավիրելու և նրանցից լրացուցիչ հաշվետվություն պահանջելու հիմք հանրապետական պատգամավորը չի տեսնում։

Լրահոս
0