Այվազովսկին և հանգստավայրերը. ինչ գիտեն հայերը Ղրիմի մասին

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Sputnik Արմենիան հարցում է անցկացրել Երևանի փողոցներում պարզելու համար, թե «Ղրիմ» բառը լսելիս առաջինն ինչ է գալիս անցորդների մտքին։

ՌԻԱ Նովոստի Ղրիմ կայքն ու «Սպուտնիկը Ղրիմում» ռադիոկայանը համատեղ նախագիծ են գործարկել Sputnik տեղեկատվական գործակալության և ռադիոյի հետ, որի մուլտիմեդիոն կենտրոնները գործում են ԱՊՀ-ի գրեթե բոլոր պետություններում, Վրաստանում, Հարավային Օսեթիայում, Աբխազիայում և Բալթյան երկրներում։

Նախագծի շրջանակում այդ պետությունների մայրաքաղաքներում աշխատող թղթակիցները անցորդներին հարցնում են Ղրիմի մասին։ Առաջին քաղաքը, որտեղ մեկնարկել է նախագիծը, Երևանն է։ Հայաստանի մայրաքաղաքի բնակիչները պատմել են, թե ինչ գիտեն թերակղզու մասին։

Երևանցիների ամենահայտնի պատասխանն այս էր` Ղրիմը եղել է ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հայրենիքն ու ոգեշնչման աղբյուրը։ Միևնույն ժամանակ երևանաբնակները տեղյակ են նաև Ղրիմի հանգստավայրերի մասին, և, իհարկե, 2014 թվականի մարտին Ռուսաստանի հետ թերակղզու միավորման մասին։

Մանրամասները դիտեք տեսանյութում։

Լրահոս
0