Տեր Աստված... Գարիկ Մարտիրոսյանը որոշել է ծիծաղեցնել հումորիստ Պետրոսյանին

© Sputnik / Andranik GhazaryanО, Боже, какой мужчина Гарик Мартиросян
О, Боже, какой мужчина Гарик Мартиросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը ոչ միայն վարպետորեն բարձրացնում է Comedy Club շոուի մասնակիցների տրամադրությունը, այլև դրական զգացողություններ է պարգևում սոցցանցերի իր բաժանորդներին։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Հայտնի հեռուստահաղորդավար և հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը հերթական անգամ ուրախացրել է իր էջի բաժանորդներին` յուրահատուկ գրառում կատարելով։

Instagram-ի իր էջում նա լուսանկար է հրապարակել և գրել. «Տեր Աստված, ինչ տղամարդ է։ Նրանից սելֆի եմ ուզում։ #маниявеличия»։

Публикация от Гарик Мартиросян (@martirosian_official) Ноя 20 2017 в 10:17 PST

 

Շոումենի բաժանորդներն, իհարկե, անմիջապես արձագանքել են Մարտիրոսյանի հումորային գրառմանը. «Տեր Աստված։ Ի՜նչ հայ է», «Գեղեցիկ տղամարդ», «Ընդհանրապես այս խոսքերը Ա. Ռևան պետք է ասեր», «Պետրոսյանը կժպտա։ Չէ՞ որ սա նրա ոճն է» (Եվգենի Պետրոսյան, հումորիստ — խմբ.)։ Օգտատերերից մեկն էլ գրել էր. «Տեր Աստված, ինչ տղամարդ է։ Դարձի՛ր իմ հայրը»։

Մարտիրոսյանը պարբերաբար լուսանկարներ, տեսանյութեր է տեղադրում իր էջում, երբեմն նաև մրցույթներ է անցկացնում` ստուգելով իր բաժանորդների սրամտության աստիճանը։

Լրահոս
0