Մանկական Եվրատեսիլ. հայտնի է` որ համարի ներքո հանդես կգա փոքրիկ Միշան

© Sputnik / Aram NersesyanМикаел (Миша) Григорян
Микаел (Миша) Григорян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Մանկական Եվրատեսիլ» մրցույթի մասնակից երկրների վիճակահանության արդյունքում պարզ է դարձել, թե որ համարի ներքո հանդես կգա Հայաստանի ներկայացուցիչը։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Մանկական Եվրատեսիլ 2017 երգի մրցույթի մասնակից երկրների վիճակահանությունը նոյեմբերի 20-ին կայացել է Թբիլիսիի ազգային խորհրդարանական գրադարանում միջոցառման բացման պաշտոնական արարողության ժամանակ։

Հայաստանը ներկայացնող Միշան 16 մասնակիցների թվում ելույթ կունենա չորրորդը: Շոուն կբացի Կիպրոսի ներկայացուցչուհի Նիկոլ Նիկոլաուն, իսկ այն կեզրափակի Իտալիայի ներկայացուցչուհի Մարիա Իսիդե Ֆիորեն:

Публикация от Armenia In Eurovision (@armenia_in_eurovision) Ноя 20 2017 в 11:44 PST

Երգի մանկական տասնհինգերորդ ամենամյա մրցույթը նոյեմբերի 26-ին տեղի կունենա Թբիլիսիի Օլիմպիական պալատում:

 

«Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի մասնակից Միշան՝ Միքայել Գրիգորյանը (նույնպես ծննդով Արցախից է) կներկայանա «Բումերանգ» երգով: Երգի երաժշտության հեղինակը Վահրամ Պետրոսյանն է, խոսքերի հեղինակներն են Ավետ Բարսեղյանը, Դավիթ Ծերունյանը, Արթուր Աղեկյանը:

9-ամյա Միշան իր երաժշտական ճանապարհը սկսել է Լիրա Քոչարյանի ղեկավարած «Արցախի ձայներ» նախագծից, որի շնորհիվ հնարավորություն է ստացել ելույթ ունենալ տարբեր երկրներում պրոֆեսիոնալ երգիչների հետ միասին: Փոքրիկ արցախցին 2016 թ.-ին մեր հայրենիքը ներկայացրել է մանկական «Նոր ալիք» երգի մրցույթում ու զբաղեցրել 2-րդ հորիզոնականը:

«Մանկական Եվրատեսիլ 2017»-ը կանցկացվի 15-րդ անգամ՝ Shine Bright նշանաբանի ներքո: Բացի Հայաստանից, կմասնակցեն ևս 15 երկրի ներկայացուցիչ` Ալբանիա, Ավստրալիա, Բելառուս, Կիպրոս, Իռլանդիա, Իտալիա, Մակեդոնիա, Մալթա, Նիդեռլանդներ, Ուկրաինա, Ռուսաստան, Լեհաստան, Սերբիա, Պորտուգալիա և մրցույթը հյուրընկալող երկիրը՝ Վրաստան:

Լրահոս
0