Քանի օր կհանգստանան աշխատող քաղաքացիները Ամանորին. կառավարությունն արդեն հաշվարկել է

© Sputnik / Asatur YesayantsЗимнй сад в Ереване
Зимнй сад в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ կառավարությունն արդեն հաշվարկել է, թե այս Ամանորին քանի օր են հանգստանալու ՀՀ աշխատող քաղաքացիները։ Ու թեև համապատասխան որոշումը դեռ չի կայացվել, բայց վարչապետի մամուլի քարտուղարը բացել է փակագծերը։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Այս տարի տոնական օրերը չեն կրճատվի։ Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս ՀՀ աշխատող քաղաքացիներին ու դպրոցականները 10-օրյա տոնական արձակուրդ կունենան։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը։

Նա նշեց, որ այս նախագիծն առաջիկայում կքննարկվի նաև կառավարության նիստի ընթացքում և կամրագրվի գործադրի որոշմամբ։

Հիշեցնենք` կառավարման առաջին տարում, անցյալ Ամանորին վարչապետ Կարեն Կարապետյանը դժգոհություն էր հայտնել, որ հետտոնական ոչ աշխատանքային օրերը չափազանց շատ են և կառավարության անդամներին առաջարկել էր քննարկել ու լուծումներ գտնել դրանք կրճատելու ուղղությամբ։

Սակայն ամենայն հավանականությամբ կառավարությունում հաշվարկել են, որ 2018 թվականի հունվարի 3-ից 5-ը հանրությունը նշում է Ամանորը, 6-ին`Սուրբ ծնունդը, որին էլ հաջորդում է Մեռելոցը։ Իսկ առաջին աշխատանքային երկուշաբթին հունվարի 8-ն է։

Նշենք նաև, որ 2017թ-ի վերջին աշխատանքային օրն էլ դեկտեմբերի 29-ի ուրբաթն է։

Լրահոս
0