SOAD-ի Դարոն Մալաքյանին տխրեցրել է արյունահեղ մարդասպան Մենսոնի մահը

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել մեդիապահոցЕжегодный международный музыкальный фестиваль "Park Live"
Ежегодный международный музыкальный фестиваль Park Live - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
System of a Down ամերիկյան ռոք խմբի կիթառահար Դարոն Մալաքյանը տխրել է սերիական մարդասպանի մահվան պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. Հայտնի System of a Down ամերիկյան խմբի կիթառահար Դարոն Մալաքյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ հայտնի սերիական մարդասպան Չարլզ Մենսոնի մահվան մասին լուրը տխրեցրել է նրան։

Մալաքյանի խոսքով` Մենսոնը մեծ ազդեցություն է ունեցել նրա արվեստի վրա։

«Շատ տխուր էր Չարլզ Մենսոնի մահվան մասին իմանալ։ Երբ աշխատում էի Toxicity ալբոմի համար, Մենսոնի հարցազրույցն ու երաժշտությունը, որպես երաժշտի, մեծ ազդեցություն է ունեցել։ Ես երգերից մեկն անվանել եմ ATWA` Մեսնոնի ստեղծած բնապահպանական կազմակերպության անունով»,– գրել է Մելիքյանը՝ հավելելով, որ նրան գրավում էին ոչ թե Մենսոնի կատարած սպանություններն, այլ նրա մտքերն ու տեսակետները հասարակության վերաբերյալ։

1969 թվականին Լոս Անջելեսում Մենսոնն «Ընտանիք» խմբավորման անդամների հետ սպանել է ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջը` Շերոն Թեյթին, որն 8 ամսական հղի էր ու նրա 4 ընկերներին։ Բացի այդ` Մենսոնը մեղավոր է ճանաչվել ևս երկու սպանության մեջ։

Երեք հանցակիցների հետ նրան մահապատժի են դատապարտել, սակայն 1972 թվականին Կալիֆոռնիայում պատժի ծայրագույն միջոցը ժամանակավորապս հետաձգել են, իսկ Մենսոնին ցմահ բանտարկության են դատապարտել։

Լրահոս
0