Վիգեն Սարգսյանը քաղաքում շրջում է առանց թիկնապահների

© Sputnik / Asatur YesayantsВиген Саргсян
Виген Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Փաստ» օրաթերթը վստահեցնում է, որ Հայաստանի աշտպանության նախարարը մարդաշատ փողոցում շրջում է առանց թիկնապահների։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Կիրակի օրը Երևանի Արաբկիր թաղամասում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր աղջիկների հետ զբոսնում էր մարդաշատ փողոցում: «Փաստի» թղթակիցը, նկատելով նրանց, ուշադիր փնտրել է թիկնապահներին, բայց ոչ մի թիկնապահի չի տեսել:

«Իհարկե, սա «աշխարհացունց» միջադեպ չէր, սակայն Հայաստանում ժողովրդի աչքը սովոր է, որ բարձրաստիճան պաշտոնյաներն ու բիզնեսմենները զինված թիկնապահների «ոհմակով» շրջեն: Ինչպես ասում են՝ «мелочь, но приятно»»,- գրում է թերթը:

Հոդվածում նշվում է, որ երեկոներն իր երկու ընկերների հետ, միշտ առանց թիկնապահների Օպերայի տարածքում ժամանակին զբոսնում էր նաև ԱԱԾ նախկին պետ, գեներալ Գորիկ Հակոբյանը:

«Մեկ ուրիշ պաշտոնյա էլ էր ուզում նմանակել նրան, բայց չէր ստացվում: Խոսքը Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի մասին է: Ներսիկի դեպքում երեք-չորս կարմիր բերետավորներ նրան հսկում էին 6-7 մետր հեռավորությունից, ինչը չէր կարող վրիպել անցորդների աչքից»,- գրում է թերթը:

Լրահոս
0