Արցախում ականի պայթյունից 3 զինծառայող զոհվել է, մեկը ստացել է ծանր վիրավորում

© Sputnik / Asatur YesayantsВоенная каска
Военная каска - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականի պայթյունից մահացել է 3 զինծառայող, մեկը ստացել է ծանր վիրավորում։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 21-ին՝ ժամը 18:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ականապայթյունային մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Գեղամ Կորյունի Զաքարյանը (ծնվ. 1995թ.), Սարգիս Գուրգենի Աբրահամյանը (ծնվ. 1998թ.) և Սարգիս Մհերի Մելիքյանը (ծնվ. 1997թ.): Զինծառայող, 1998թ. ծնված Նարեկ Հայկի Հովեյանը ստացել է ականապայթյունային վիրավորում: Նրա վիճակը գնահատվում է ծանր:

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Լրահոս
0