Երևանում տեղի ունեցած ավտովթարից երեխաներ են տուժել

© Sputnik / Aram NersesyanОтделение детской реанимации
Отделение детской реанимации - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մանանդյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարից տուժել է հինգ դպրոցահասակ երեխա։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ժամը 13:00-ի սահմաններում Մանանդյան և Մանթաշյան փողոցների խաչմերուկում՝ Շենգավիթ ծննդատան հարևանությամբ, բախվել են 40-ամյա Վաչիկ Գրիգորյանի վարած ГАЗ 32213 մակնիշի 33 70 Տ համարանիշի և 28-ամյա Սարգիս Պապյանի վարած Toyota Corolla մակնիշի 425 AC 61 համարանիշի ավտոմեքենաները: Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։

«Վթարից տուժել է 5 երեխա, որոնք անմիջապես տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն»,–ասաց Գաբրիելյանը։

Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից Sputnik Արմենիայի զանգին ի պատասխան հայտնեցին, որ 5 երեխան էլ առաջին օգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից։

Լրահոս
0