Էրդողանը «կառչել է» Արցախից. ինչ է ուզում թուրք առաջնորդը քննարկել Պուտինի և Ռոհանիի հետ

© AFP 2023 / Alexander ZemlianichenkoРеджеп Тайип Эрдоган и Владимир Путин
Реджеп Тайип Эрдоган и Владимир Путин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրք առաջնորդը կարծում է, որ Ռուսաստանը կարող է կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է Ղարաբաղյան հակամարտության թեման քննարկել Ռուսաստանի և Իրանի նախագահների հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Anadolu գործակալությանը։

«Ղարաբաղյան հակամարտությունն առանձնակի թեմա է Թուրքիայի համար, որն Անկարան անտեսել չի կարող… Այն ուժը, որը կարող է կարգավորել այդ հակամարտությունը, Ռուսաստանն է», —Ստամբուլում անցկացվող Իսլամական համագործակցության կազմակերպության տնտեսության և առևտրի կոմիտեի նիստում ասել է Էրդողանը։

Թուրք առաջնորդի խոսքով, նա Ղարաբաղյան հակամարտության թեման Պուտինի հետ քննարկել է նախորդ հանդիպման ժամանակ` Սոչիում նոյեմբերի 13-ին, և հնարավորինս կրկին կքննարկի այն ՌԴ և Իրանի նախագահների հետ Սոչիում չորեքշաբթի նախատեսված եռակողմ հանդիպման ժամանակ։

Էրդողանը նշել է, որ ավելի նրբանկատ մոտեցում է պետք ցուցաբերել, քանի որ հակամարտության սկզբից արդեն շուրջ 30 տարի է անցել։

«Այդ կապակցությամբ մենք հատուկ ուշադրություն ենք ակնկալում Ռուսաստանից», — ասել է Էրդողանը։

Նոյեմբերի 20-21-ին աշխատանքային այցով Երևան էր ժամանել Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, հանդիպման ժամանակ քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։

Լրահոս
0