Հայերը կերգեն ու կնվագեն «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում

© AFP 2023 / JOHN THYSДевушка с флагом Армении Европа
Девушка с флагом Армении Европа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի ներկայացուցիչները կմասնակցեն «Արևելյան գործընկերության» հինգերորդ գագաթնաժողովից առաջ նախատեսված համերգին։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Բրյուսելում «Արևելյան գործընկերության» հինգերորդ գագաթնաժողովից առաջ նախատեսված համերգի ժամանակ Հայաստանը կներկայացնեն ջազային երգչուհի Ալինա Ենգիբարյանն ու դաշնակահար Կարեն Հակոբյանը, Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Կովկասյան ջազ-փառատոնի տնօրեն Ելենա Մեչիտովան։

«Արևելյան գործընկերության» հինգերորդ գագաթնաժողովի շրջանակում նոյեմբերի 23-ին Բրյուսելում, այսպես ասած, գագաթնաժողովի ջազ-բենդի համերգ կկայանա։ STRONGER TOGETHER ջեյմսեյշնը կմիավորի վեց երկրի` Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի ջազ-կատարողներին։

Համերգի առաջին հատվածում կհնչի նաև դասական երաժշտություն` «Արևելյան գործընկերության» անդամ-երկրների ներկայացուցիչների կատարմամբ։

«Արևելյան գործընկերությունը» համատեղ նախաձեռնություն է, որին մասնակցում են Եվրամիությունը, ԵՄ անդամ-երկրներն ու 6 գործընկեր-պետությունները` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Մոլդովան և Ուկրաինան։

Լրահոս
0