Հենոն մեզ հետ է. հայտնի հայերը սատարում են Հենրիխ Մխիթարյանին

© Photo : Ian HodgsonГенрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանում մեծ ճանաչում ունեցող հաղորդավարներ Գարիկ Մարտիրոսյանը, Միխայիլ Գալուստյանն ու Թինա Կանդելակին սոցիալական ցանցի իրենց էջերում սատարել են ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Վերջին ժամանակաշրջանում ԶԼՄ-ներն ավելի հաճախ են գրում, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը դեպրեսիվ վիճակում է։ Ռուսական շոու բիզնեսի հայ աստղերը որոշել են աջակցել հայրենակից ֆուտբոլիստին։

Генрих Мхитарян и Жозе Моуринью. Матч Манчестер Юнайтед - Фейеноорд - Sputnik Արմենիա
Մոուրինյուն բացատրել է, թե ինչու Մխիթարյանին խաղադաշտ չի հանում

Օրեր առաջ բրիտանական ԶԼՄ-ները «Մանչեսթեր Յունայթեդի» մարզումներից հետո լուսանկարել էին Հենրիխ Մխիթարյանի ոչ այնքան ուրախ դեմքը։ The Sun-ը հայտնել էր, որ խաղաշրջանը հաջող մեկնարկած Հենրիխը վնասվածք ստանալուց հետո կորցրել է մարզավիճակը։

Ժոզե Մոուինյուն նրան չէր ներառել նույնիսկ Նյուքասլի հետ հանդիպման հայտացուցակում։ Այդ խաղն ավարտվեց Մանչեսթերի հաղթանակով (4։1)։

Գալուստյանն ու Մարտիրոսյանը նույն տեսանյութն են հրապարակել` հետևյալ գրությամբ. «Հենրի՛խ։ Ձեր մտքերը, ի՞նչ նախագիծ է։ #Մխիթարյան #ՄատչTV#Ինտրիգ»։

Скоро на @matchtv_channel Генрих! @micki_taryan​ Ваши мысли, что за проект? #Мхитарян #Матч ТВ #Интрига

Публикация от Гарик Мартиросян (@martirosian_official) Ноя 21 2017 в 4:52 PST

Ավելի ուշ ՄատչTV-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակիի էջում հայտնվել է Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ տեսանյութը, որի տակ Թինան գրել է. «Հենրիխը մեզ հետ է»։

 

Լրահոս
0