Ջիգարխանյան– գայլին Պերմում հավերժ կհիշեն

© Sputnik / Валерий Плотников / Անցնել մեդիապահոցАрмен Борисович Джигарханян
Армен Борисович Джигарханян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Պերմում «Կար-չկար մի շուն» մուլտֆիլմի 35–ամյակին նվիրված արձան են տեղադրել: Այս մուլտֆիլմում շան ու գայլի գլխավոր դերերը հնչունավորել են Գեորգի Բուրկովն ու Արմեն Ջիգարխանյանը։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. «Կար-չկար մի շուն» մուլտֆիլմին նվիրված արձան է տեղադրվել Պերմում, հայտնում են տեղակալ ԶԼՄ–ները։

Ըստ պերմական ՎլադԹայմ պարբերականի` երկար էին մտածում, թե ինչ արձան տեղադրել տարածքի բարելավման համար։

Արձանն արված է երկաթբետոնից։ Կերպարներն ունեն երկու մետր բարձրություն։

Այլ պարբերականի տվյալների համաձայն` արձանը պետք է ցանկապատվի։ Այդ ցանկապատը կկրկնօրինակի մուլտֆիլմում երևացող դարպասը, որն Արմեն Ջիգարխանյանի հնչյունավորած գայլը կոտրում է` արտասանելով լեգենդար խոսքերը. «Եթե մի բան լինի, արի…»  ("Ну, ты заходи, если што").

«Կար-չկար մի շուն» մուլտֆիլմը բեմադրել է ռեժիսոր Էդուարդ Նազարովը։

Լրահոս
0