Թբիլիսիում հակաահաբեկչական գործողության արդյունքում ձերբակալվել է 2 կասկածյալ

© Sputnik / Александр ИмедашвилиПолицейская машина
Полицейская машина - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վրաստանի Ազգային անվտանգության ծառայությունը Թբիլիսի ծայրամասում իրականացնում է անվտանգության հակաահաբեկչական գործողություն։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Թբիլիսիում իրականացված հակաահաբեկչական գործողության արդյունքում ձերբակալվել է ահաբեկչական կազմակերպությունների հետ ենթադրյալ կապի մեջ գտնվող երկու օտարերկրացի: Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան` հղում անելով Ազգային անվտանգության ծառայությանը։

Գիշերը կրակոցներ են լսվել։ Հենց գիշերը սկսված հատուկ գործողությունները շարունակվում են մինչև հիմա։

«Ազգային անվտանգության հակաահաբեկչական ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում Գաբրիել Սալոսկով վանականի փողոցում։ Կասկածյալները թաքնվել են բնակելի շինության 6-րդ հարկում ու կրակ բացել հատուկջոկատայինների ուղղությամբ»,–ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ գործողության իրակացման վայրում կրակոցների ու պայթյունների ձայներ են լսվել:Իրավապահ մարմինների տեղեկացմամբ` հակաահաբեկչական գործողություններ կատարվող շենքի բնակիչներին վտանգ չի սպառնում, որովհետև նրանք տարհանվել են:

Լրահոս
0