Անվադողերը պետք է շտապ փոխել. Հայաստանի ճանապարհները տեղ–տեղ մերկասառույցով են պատվել

© Sputnik / Asatur YesayantsЗима в Армении
Зима в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արտակարգ իրավիճակների նախարարությունը վարորդներին զգուշացնում է` մարզերում պետք է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Այս մասին նշված է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

В Ереване пошел первый снег, 2016г. - Sputnik Արմենիա
Ձյունը հասնում է Երևան. եղանակի տեսություն

ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:

Նոյեմբերի 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտում` ձնախառն անձրևի տեսքով:

Երևան-Սևան, Ապարան-Սպիտակ, Սևան-Հրազդան, Սիսիան-Գորայք ավտոճանապարհին, Հրազդան քաղաքում, «Չայնիի» և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում առկա են տեղումներ՝ ձյան տեսքով:

«Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշված է ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Լրահոս
0