Ի՞նչ կլինի նոյեմբերի 24-ին Բրյուսելում. Շավարշ Քոչարյանի պատասխանը

© Sputnik / Asatur YesayantsШаварш Кочарян на форуме "Армения-Диаспора"
Шаварш Кочарян на форуме Армения-Диаспора - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ իշխանությունները շարունակում են գաղտնիության քողի տակ պահել ԵՄ–ի հետ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» ստորագրման հարցը։ Ստորագրության նախանշված ժամկետին մեկ օր է մնացել, բայց պետական պաշտոնյան խորհուրդ է տալիս դեռ սպասել։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Ի՞նչ է լինելու նոյեմբերի 24-ին Բրյուսելում և կստորագրվի արդյո՞ք Հայաստանի հետ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»։ Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանին ուղղված լրագրողների այս հարցերն անպատասխան մնացին։ Փոխնախարարը խորհուրդ տվեց սպասել ևս մեկ օր։ «Ընդամենը մեկ օր է մնացել։ Բոլոր հարցերի պատասխանները կլինեն»։

Флаги Армении и ЕС - Sputnik Արմենիա
ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Հայաստանին նոր տնտեսական «անակնկալներ» կմատուցի

Շավարշ Քոչարյանը չցանկացավ պատասխանել նաև Sputnik Արմենիայի հարցին, թե ինչ փուլում է համաձայնագրի ԵՄ բոլոր անդամ երկրների կողմից վավերացման գործընթացը` դարձյալ խորհուրդ տալով սպասել մինչև նոյեմբերի 24-ը։

Մամուլին հասած տեղեկությունների համաձայն` ԵՄ անդամներից 8-ն առ այսօր չեն վավերացրել Հայաստանի հետ ստորագրվելիք համաձայնագրի նախագիծը, ինչպես պահանջում է եվրոպական այդ կառույցի կանոնադրությունը։ Հայաստանի իշխանությունը, սակայն, այս տեղեկությունը ո՛չ հաստատում, ո՛չ  հերքում է։

Հիշեցնենք, վաղը` նոյեմբերի 24-ին ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովում նախանշված է Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումը:

Իսկ այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Եվրոպական ժողովրդական կուսակցության և ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովներին:

Լրահոս
0