Ձյունը հասնում է Երևան. եղանակի տեսություն

© Sputnik / Asatur YesayantsВ Ереване пошел первый снег, 2016г.
В Ереване пошел первый снег, 2016г. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Օդերևութաբանները ներկայացրել են հերթական կանխատեսումը, որի համաձայն` օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-ի և 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, 23-ի և 24-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտում` ձնախառն անձրևի տեսքով: 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Քամին կլինի հյուսիսային՝ 3-8 մ/վ արագության:

Օդի ջերմաստիճանը 23-26-ն աստիճանաբար կնվազի 12-15 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 23-ի և 24-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ թաց ձյան, ցածրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի տեսքով։

Նոյեմբերի 23-ի և 24-ի ցերեկը սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: Նոյեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Այսօր` նոյեմբերի 23-ին մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կկազմի 4-6 աստիճան տաքություն, գիշերային ժամերին` —1-ից +1։

Լրահոս
0